Ահա թե ինչ է կանխվել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնից ազատվել է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեպի նախագահական առաջնորդած երթում սադրանք հրահրելու պատճառով: Այդ երթի ժամանակ Ներսիկ Նազարյանը հայհոյել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո վերջինս բռունցքը պարզած վազել է Ն.Նազարյանի՝ իր հետևից առաջնորդելով երթի մասնակից քաղաքացիներին: Այդ ժամանակ էլ սկսվել է բախումը ոստիկանական ուժերի և երթի մասնակիցների միջև:

Այդ պահը չի վրիպել տեղում գտնվող Վ.Գասպարյանի աչքից, ով արագ հասել է նրանց հետևից ու կանխել է հասունացող միջադեպը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել