Բրիտանական The Telegraph պարբերականը, անդրադառնալով ընթերցողների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ներկայացրել է ներկայում շուկայում եղած լավագույն 10 պլանշետային համակարգիչները։ Պարբերականի հոդվածագիր Մեթ Ուորմանը նշում է, որ ցանկացած պլանշետ՝ լինի Apple-ի iPad-ը կամ Google-ի Android Nexus 7-ը, առաջարկում է օգտվել համացանցից, ստուգել էլեկտրոնային փոստը, հավելվածներ ներբեռնել։
1. Apple iPad Mini Ամերիկյան Apple ընկերության iPad Mini-ն վաճառքի հանվելուց ի վեր համարվում է շուկայի լավագույն պլանշետը՝ շնորհիվ հավելվածների ամենամեծ թվի, գեղեցիկ դիզայնի և օգտագործման պարզության։ Պլանշետի գինը սկսվում է 400 դոլարից։
2. Nexus 7 Ամերիկյան մեկ այլ ընկերության` Google-ի արտադրած Nexus 7 պլանշետի ամենամեծ դրական կողմը դրա համեմատաբար մատչելի գինն է ՝ 235 դոլար։ Պլանշետը գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա։ Դրա միջոցով կարելի է ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել, գրքեր կարդալ, ստուգել էլ. փոստը, ուսումնասիրել քարտեզներ։
3. Galaxy Note 2 Հարավկորեական Samsung ընկերության Galaxy Note 2 սարքն իր տիրոջ համար և՛ սմարթֆոն է, և՛ պլանշետ և կառավարվում է S-Pen տեխնոլոգիայի միջոցով։ Արտաքուստ այն ավելի շատ նման է չափերով բավական մեծ սմարթֆոնի, սակայն դրա առավելությունները շատ ավելի ակնհայտ են։ Այն գործում է Android
4. 1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա և ունի 1.6GHz քառամիջուկ պրոցեսոր։ Galaxy Note 2 պլանշետի գինը 660 դոլար է։ 4. Նոր iPad Apple-ի նոր iPad-ն առանձնանում է գեղեցիկ դիզայնով և աշխատում է շատ արագ։ Թեև նորույթի Retina էկրանը տեխնիկական չափանիշներով լավագույնը չէ շուկայում, սակայն դրա տեսքն անվիճելիորեն ամենահաճելին է։ Պլանշետն ունի 1.4GHz երկմիջուկ պրոցեսոր և կշռում է 652գրամ։ iPad-ի գինը 590 դոլար է։
5. Microsoft Surface Microsoft -ի արտադրած Surface պլանշետն առաջինն է, որը ստեղծվել է այս ընկերության կողմից. այն գործում է Windows 8 օպերացիոն համակարգի հիման վրա, իսկ գինը կազմում է 590 դոլար։
6. Kindle Fire HD Amazon ընկերության ներկայացրած Kindle Fire HD պլանշետն առավելապես նախատեսված է նրանց համար, ովքեր հիմնականում շատ են ներբեռնում գրքեր, հեռուստատեսային հաղորդումներ, ֆիլմեր և երաժշտություն։ Պլանշետը գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա, ունի 1.2GHz երկմիջուկ պրոցեսոր. դրա գինը 236 դոլար է։
7. Galaxy Note 10.1 Samsung-ի նախորդ՝ Galaxy Note 10.1 պլանշետը հարմար է թե՛ աշխատելու, թե՛ խաղալու և զվարճանալու համար։ Այն գործում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա և ունի 1.4GHz քառամիջուկ պրոցեսոր։ Պլանշետի գինը 592 դոլար է։
8. Nexus 10 Ինչպես և Nexus 7-ի դեպքում՝ Google-ը, ի դեմս Nexus 10 պլանշետի, առաջարկում է բարձր որակ, սակայն այս պարագայում ավելի բարձր գնով (474 դոլար)։ Այս մոդելը, ի տարբերություն Nexus 7-ի, իր չափերով ավելի մեծ է։ Այն գործում է Android 4.2 օպերացիոն համակարգի հիման վրա և ունի 1.7GHz քառամիջուկ պրոցեսոր։
9. iPad 2 Apple-ի iPad 2 պլանշետը չգնելու միակ պատճառը կարող է լինել այն, որ դրա թարմացված տարբերակն արդեն վաճառքում է։ Սակայն iOS5 օպերացիոն համակարգի հիման վրա գործող և համեմատաբար մատչելի պլանշետն առաջարկում է այն ամենը, ինչը դարձրել է օրիգինալ iPad-ն այդքան տպավորիչ ու պահանջված։ Այն ունի 1GHz երկմիջուկ պրոցեսոր, իսկ գինը սկսվում է 488 դոլարից։
10. Asus Transformer Prime Asus ընկերությունն առաջարկում է պլանշետային համակարգիչների լայն ընտրանի, սակայն Transformer Prime-ը միակն է, որն իրենից ներկայացնում է և՛ կատարյալ պլանշետ, և՛ կատարյալ լափթոփ։ Միևնույն ժամանակ այն «տառապում է» հավելվածների պակասից և Andriod օպերացիոն համակարգի թուլությունից։ Պատճառն այն է, որ իրականում այս համակարգը նախատեսված չէ լափթոփներում կիրառվելու համար։ Պլանշետն ունի 1.3GHz քառամիջուկ պրոցեսոր, իսկ դրա գինը սկսվում է 610 դոլարից։



