Ճիշտ դիմահարդարումն արվեստ է: Դեմքի ցանկացած թերություն կարելի է ծածկել կոսմետիկայի միջոցով, եթե այն գտնվում է հմուտ ձեռքերում:
Ձեզ ենք առաջարկում «խորամանկություններ», որ կօգնեն վիզուալ փոքր ցույց տալ քիթը, հատկապես, որ հայ կանանցից շատերին իրոք հուզում է այս խնդիրը:
Նախ ասենք, որ նման խաբկանք ստեղծելու համար պետք է ձեռքի տակ երեք տոնային կրեմ ունենալ, որոնցից մեկը`հիմնականը, պետք է գրեթե չտարբերվի մաշկի գույնից: Մյուսը լինի մեկ տոն ավելի բաց, իսկ երրորդը` մեկ տոն մուգ:
Մեծ ու երկար քիթը «փոքրացնելու» հիմնական նրբությունն այն է, որ քթի երկարությամբ պետք է օգտագործել բաց տոնային կրեմը բարակ շերտով, իսկ քթի ծայրի հատվածը պետք է մգացնել: Դժվարությունն այն է, որ պետք է աշխատեք հնարավորինս սահուն անցում կատարել մի տոնից մյուսին: Վերջում դիմափոշի քսեք: Այն կծածկի տոների չնչին անհարթությունները:
Քիթը տեսողականորեն փոքրացնում է նաև աչքերի ու շուրթերի ճիշտ հարդարումը: Շեշտադրում կատարելով, ասենք, Ձեր աչքերի մեծության վրա` Դուք միանշանակ կստվերեք մեծ քիթը:
Ի դեպ, անգամ ամենաանթերի քիթը կարող է տգեղ երևալ, եթե հոնքերը սխալ են հանված: Այնպես որ, աշխատեք պահպանել հոնքերի` բնականին ձգտող ձևը:
ladynews
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել