Երեկ մի տեսանյութ աչքովս ընկավ, որտեղ մի խումբ կանայք, մեկը մյուսին հերթ չտալով, բողոքում էին, որ իրենց ԲՀԿ-ի բարեգործական ավտոբուսները պետք չեն, իրենց միայն իրենց Տարոնն ու Մանվելն (Ավանի թաղապետ) են պետք, այ եթե իրենք ավտոբուսները բերեին, իրենք սիրով կընդունեին, իսկ Ծառուկյանի ավտոբուսները անընդունելի են և այլն... Նախընտրական այս թոհուբոհի մեջ այս տեսանյութին ուշադրություն չէի դարձնի, եթե սա անմիջապես ինձ չհիշեցներ մեկ այլ շատ հայտնի տեսանյութ` երբ նույն տիպի (ի դեպ, նրանք նման են նաև արտաքինով, այսինքն՝ դա «կնանիքի» նույն տեսակն է) կանանց մի խումբ, իրար հերթ չտալով և ճվճվալով, համոզում էին այն ժամանակվա պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որ իրենց ոչ մի Նիկոլ պետք չի, որ իրենք սիրում են միայն Սամվել Ալեքսանյանին, իսկ մի կին նույնիսկ պնդում էր, որ իրենց համար վերևում Քրիստոսն է, իսկ ներքևում՝ Սամվել Ալեքսանյանը... Երկու շատ նմանատիպ ու շատ էժան քաղաքական գովազդ ինչ-որ անձանց, որոնցից այդ անձինք ավելի շատ վնաս են կրում, քան օգուտ, պարզապես կա՛մ չեն հասկանում (Սամվել Ալեքսանյանի դեպքում սրանում համոզված եմ), կա՛մ ինչ-որ թափթփուկներ նրանց փորձում են համոզել, որ սա ճիշտ ձև է (Տարոնի դեպքում սա էլ կարող է լինել):
Ուստի այն, ինչ տեսա երեկ, անվանում եմ այսպես. ««Լֆիկ Սամո-2» կամ «Տարոնի կնանիք» օպերացիան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել