Բրիտանական Daily Mail պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում անազատության մեջ ապրող արջերի խնդրի սրացման մասին։

Լուսանկարում կարելի է տեսնել գորշ արջի, որն իր մետաղյա փոքր վանդակի ճաղերի ետևից ուշադիր հետևում է գետաբերանին տեղակայված ռեստորանում ճաշող ընտանիքին։ Վանդակը շատ քիչ տարածք է զբաղեցնում՝ քարե հարթակ և հոսող ջուր, ինչը թույլ է տալիս դրանում բնակվող կենդանուն երբեմն սուզվել ջրի մեջ։ Մյուս կողմից՝ արջերն այստեղ ապրում են կից գործող ռեստորանում ճաշողների ողորմության հաշվին՝ հուսալով, որ ճաշի վերջում մարդիկ դեպի իրենց վանդակ կնետեն ուտելիքի մնացորդները։

Pleadinggly at the diners

Հայաստանում նման դեպքերի հաճախ կարելի է հանդիպել, երբ ռեստորանի այցելուներին, առևտրի կենտրոնի գնորդներին կամ ուղղակի ճամփորդներին գրավելու և զվարճացնելու համար արջերը ստիպված են լինում իրենց ողջ կյանքն անցկացնել փոքր ճաղավանդակներում։

Heartbreakin

Հետխորհրդային այս երկրում այդպիսի մի հին սովորույթ կա՝ անտառներից բռնել արջերին և նրանց պահել վանդակներում։ Մինչ շատ վայրերում նման դեպքերը կրճատվում են, Հայաստանում դրական շարժ չի նկատվում․ կենդանիների իրավունքների մասին ժամանակակից պատկերացումները բացակայում են Հայաստանում։

Begging for

Կենդանիների փրկարարության միջազգային կազմակերպությունն այժմ քայլեր է ձեռնարկում՝ փրկելու Հայաստանում բանտարկված տասնյակ արջերին։

Կազմակերպության գործադիր տնօրեն Էլան Նայթը նշել է․ «Ինքս տեսել եմ, թե ինչ պայմաններում են գոյատևում այդ արջերը․ սարսափելի է, և ուրիշ ոչինչ։ Նրանցից շատերը ստիպված են երկար տարիներ շարունակ գոյատևել մետաղյա փոքր վանդակներում՝ ստանալով միայն ուտելիքների մնացորդներ և ապրելով կեղտոտ ու գարշահոտ ջրերի հարևանությամբ, մամռապատ բլուրների վրա։ Ձանձրույթի պատճառով շատ արջեր սկսում են գլխով պարբերաբար հարվածել ճաղերին, մագլցել դեպի վեր՝ փորձելով որևէ ելք գտնել»։

Efforts

«Նրանցից գողացել են իրենց արժատապատվությունն ու ազատությունը, և այդ ամենը՝ հանուն մարդկային խրախճանքի»,-ավելացրել է նա։

Բարեգործական ընկերությունն արդեն ստացել է ՀՀ կառավարության աջակցությունը և պատրաստվում է առնվազն 80 արջերի փրկել՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով մոտավորապես 4,000 եվրո գումար(կենդանիների տեղափոխումը, խնամքը և վերաբնակեցումը)։

Caged

Բացի այդ, կա ևս մեկ խնդիր։ Արջերից շատերն արդեն սովոր են վանդակային կյանքին և չեն կարողանա ինքնուրույն գոյատևել ազատության մեջ՝ անտառում, ուստի Կենդանիների փրկարարական միջազգային ծառայությունը նախատեսում է 75,000 եվրո ծախսել հատուկ կացարանի կառուցման վրա, որտեղ էլ կվերաբնակեցվեն այն կենդանիները, որոնք ի վիճակի չեն ազատության մեջ ինքնուրույն ապրել և ուտելիք հայթայթել։

Mission

Working on it

Crue

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել