Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այժմ վայելում է իր լիակատար հանգիստը: ArmStar.am-ի հետ զրույցում նա պատմել է իր այժմյան ու ապագա պլանների մասին:
Ժաննան «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հետո գործնական առաջարկներ շատ է ստացել, բայց դեռ ոչինչ չի ծրագրել: «Մեկ ամիս է, ինչ հանգստանում եմ, կոնկրետ որևէ բան դեռ չեմ պլանավորել»: Ժաննան մասնագիտությամբ հոգեբան է, ինչն իրեն օգնում է թե’ կյանքում, թե’ աշխատանքում և թե’ մարդկանց հետ հարաբերվելիս:

«Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, հնարավոր է, որ հենց իմ մասնագիտությամբ էլ աշխատեմ»: Ժաննան դերասանի կարիերան սկսել է նկարահանվելով «Դիմակահանդես» սերիալում, որտեղ հանդես էր գալիս հենց իր անունով, իսկ «Դժվար ապրուստ»-ում ռեժիսորն իրեն ընտրել է casting-ի ժամանակ: «Եթե հետագայում գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ լինի, ես միանշանակ կհամաձայնվեմ, իհարկե եթե կերպարն ու արժեքներն ինձ համապատասխան լինեն»: Ժաննա Բուտուլյանն ArmStar.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ նախընտրած և ոչ ցանկալի դերեր չունի: «Չկա այնպիսի դեր, որ ասեմ, երբեք սա չեմ խաղա, և չկա այնպիսինը, որը շատ կցանկանամ խաղալ»:

Շարունակությունն՝ այստեղ



