Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել ԱՀ պաշտապանության բանակի տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված տեղեկատվական կենտրոնի բացումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տեղեկատվական կենտրոնի բացմանը ներկա ԱՀ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ասել է, որ վերջին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ՊԲ լրատվության, քարոզչության բաժնի սպաների կողմից արդեն փորձարկվել է կենտրոնի հնարավորությունները:
«Տեղեկատվական ժամանակակից կենտրոն ունենալու անհրաժեշտությունը առաջացել է հատկապես 2016 թվականի ապրիլյան գործողություններից հետո: Սակայն այն, ինչ ունենք այսօր, դեռևս բավարար չենք համարում և նախատեսում ենք ընդլայնել ստեղծված հնարավորությունները»,- ասել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ բանակային թեմաների լուսաբանման համար լրագրողների համար սահմանվելու է նոր կարգ, որով պետք է առաջնորդվեն բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ամբողջական հոդվածն այստեղ