Սաուդյան Արաբիայի կենտրոնական մասում՝ Հայրաթ Հայբար շրջանում, հայտնաբերվել են մոտ 400 առեղծածային կառույցներ, որոնք հնագետներն անվանում են «դժոխքի դարպասներ»։ Գիտնականները պարզել են, որ այդ կառույցները ստեղծվել են 9000 տարի առաջ։

«Դարպասների» մեծ մասը հայտնաբերվել է արբանյակային լուսանկարների ուսումնասիրման ժամանակ։ Կառույցներից որոշները գտնվում են վաղուց հանգած հրաբխի գմբեթին։

Հայտնաբերված կառույցների շուրջ տեղանքը զրկված է ջրից ու բուսականությունից։ Այդ փաստի պատճառով հնագետները կառույցներին տվել են «Դժոխքի դարպասներ» անվանումը։

Ենթադրվում է, որ հայտնաբերված կառույցները հանդիսանում են մոլորակի վրա հնագույն կառույցներից։ Դրանք ունեն խիստ կոնստրուկցիա և պատրաստված են պինդ ապարներից։ Սակայն «դարպասների» կիրառության միջոցների մասին փորձագետները դեռևս ոչինչ չեն ասում։

Լայն «դարպասների» շուրջ հայտնաբերվել են փոքր կառույցներ՝ հավանաբար նախատեսված կենդանիների համար։

Image result

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել