Pastinfo.am-ը գրում է.

24-ամյա աղջիկը հայտարարել է, որ իր ծանոթը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ընդ որում բռնություն է գործադրել իր նկատմամբ և սպառնացել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը հայտարարել է, թե իր ծանոթ երիտասարդը տարբեր վայրերում է իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել, նշել է նաև Արմավիրի մարզում գյուղերից մեկի դաշտում:

Աղջիկը հայտարարել է, թե տեղի ունեցածը իր կամքին հակառակ է եղել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել