Շվեդական գիտնականների վերջին ուսումնասիրությունն ապացուցել է, որ սուրճը չարաշահող կանանց կուրծքը ժամանակի ընթացքում փոքրանում է:
Ըստ Meddaily-ի՝ գիտափորձին մասնակցել է 300 կին: Նրանք պետք է օրական մի քանի անգամ սուրճ խմեին, իսկ գիտնականները չափում էին նրանց կուրծքը: Մասնագետները բացահայտել են մի օրինաչափություն. որքան շատ են կանայք սուրճ խմում, այնքան նրանց կրծքի չափը փոքրանում է: Դա նախեւառաջ վերաբերում է այն կանանց, ովքեր օրական ավելի քան 3 բաժակ սուրճ են խմում: Նրանք կորցնում են իրենց կրծքի ծավալի 17%-ը:
Գիտնականները նաեւ եզրակացրել են, որ սուրճը դրական է ազդում մեծ կուրծք ունեցող կանանց առողջության վրա՝ նվազեցնելով կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը:
Աղբյուրը՝ style.news.am
Նյութի աղբյուր՝ http://www.migtvr.com/2013/04/blog-post_7386.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել