Ժողովուրդ ջան, ակտիվ քաղաքացիներս բողոքում ենք, որ ՀՀ քաղաքացին ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ է վերցնում, բայց ինքներս դրանից անմասն չենք մնում, այո՛, ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ... Մենք էլ ենք վերցնում մեր լուռ համաձայնությամբ. ամեն անգամ ընտրությունից առաջ գործող ապաշնորհ իշխանությունները սկսում են օգտագործել իրենց բացառիկ ռեսուրսներից մեկը. սկսում են ընտրակաշառքներից բացի հանրային կաշառք բաժանել. նոր ավտոբուսներ են մտցում գՁեր, փողոցներում 25 տարի անց փողոցի լուսավորության հարցն են լուծում, խաղահրապարակներ են վերանորոգում, ասֆալտ են փռում, դալաններ են գունազարդում եւ այլն, իսկ մեր բնակիչները ակամայից ուրախանում են, ընդունում են այդ փշրանքները, այդ մեծ հաշվով ընտրակաշառքը:

Երեկ Էրեբունիում մեր փողոցի լուսավորության հարցը լուծեցին. ես ինքս այսուհետ երեկոյան ժամերին աչքերս փակ եմ անցնելու փողոցով, նոր միկրոավտոբուսներից չեմ օգտվելու, որքանով էլ որ ավելի հարմար են, քան գազելները, իմ երեխաներին չեմ տանելու իրանց կեղծ այգիներն ու խաղահրապարակները...

Ես ընտրակաշառք չեմ վերցնում, ես բոյկոտում եմ այդ ձեւականությունները, չեմ վերցնում փշրանքները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել