Ուրախ եմ, որ ոմանք անդրադարձան «ՑԱՎՈՎ ԵՄ ՆԿԱՏՈՒՄ, ՈՐ ՈՐՈՇ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՄՈՏ...» գրածիս, միայն թե երբ քննարկում է կատարվում, ցանկալի կլիներ ասվածը քննարկվեր, և ոչ թե չասվածի քննարկում կատարվեր։ Եթե առ այսօր հրեաներն իրար ողջունում են «ՇԱԼՈՄ» դարձվածքով, որ նշանակում է խաղաղություն, եթե առ այսօր մեր եկեղեցու ամեն մի արարողության ժամանակ առնվազն մի քանի անգամ հնչում է «Խաղաղութիւն ամենեցուն» և պատասխանն է «եւ ընդ հոգւոյդ քում», այսինքն՝ նաև քո հոգուն, որտեղից էլ ծնվում է խաղաղության գաղափարը, սա նշանակում է՝ քրիստոնեության հիմնական խնդիրը խաղաղությունն է։ Ինչպե՞ս ապահովել այն, երբ համամարդուկություն հասկացողության մտածելակերպը և շահերը բազմազան են, ուրեմն իմ խաղաղության հասկացողությունը պիտի սկսի նախ իմ շրջանակից, որի անունն է հայրենիք, և որը շրջապատված է «բարի կամեցողությամբ առ լեցուն» սահմանակից պետություններով։ Ուրեմն ինչպիսի՞ն պիտի լինի մեր կեցվածքը, երբ որոշ այսպես կոչված «կրոնական» կազմակերպություններ քարոզում են, թե մենք զենք չենք վերցնի մեր ձեռքը, քանի որ «Տերը թույլ չի տալիս»։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞ր Տիրոջ մասին ենք խոսում, ա՞յն, որ մեզ սովորեցրեց, թե «սուր բարձրացնողը սրով կընկնի», թե՞ որը սովորեցնում էր սիրել իրար, սակայն պայմանով, որ այդ սիրո գաղափարն իրականացնեին բոլորը՝ անխտիր ազգությունից, իսկ եթե մենք սիրում ենք, իսկ մեզ ատում են, ինչպիսի՞ն պիտի լինի մեր քրիստոնեության ընկալումը։ Ահա այդ իսկ պատճառով մտածում եմ, թե արդյո՞ք կարիքը կա համամարդկայինի գաղափարներով մարդկանց մեջ ազգայինի գիտակցությունը զրոյականի իջեցնել, այն պարագայնում, երբ դա ոչ թե հոգուտ մեր հավակաքական կյանքի ամրապնդման է, այլ ճիշտ հակառակը…
Ասածս հիմնավորելու համար մեջ բերեմ Բ Օրինաց գրքի 7 գլխի 1-2 համարի տողերը. «Երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար… և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես, կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես, նրանց հետ խնամություն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես»։
Մնացածը մտածենք, դատենք և եզրահանգենք…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/237323449741841?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել