Խնձոր։ Խնձորն օրգանիզմն ապահովում է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով։
Բալ։ Բալի գլիկեմիկ ինդեքսը 22 է։ Այն հարուստ է վիտամին C-ով, երկաթով, կալիումով, ֆոլաթթվով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով։
Սև սալոր։ Սև սալորը մի շարք նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են դիաբետով տառապող անձանց։
Գուավա։ Այս միրգը մեծ քանակով վիտամին C ու կալիում է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։
Թուրինջ։ Թուրինջի գլիկեմիկ ինդեքսը 25 է։ Այն վիտամին C ու բջջանյութ է պարունակում։
Ավոկադո։ Ավոկադոն օգնում է հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն բջջանյութ ու հագեցած ճարպեր է պարունակում։ Այս միրգն օգնում է պահպանել սրտի առողջությունը։
Կիվի։ Այս միրգը ևս հարուստ է վիտամին C-ով, բջջանյութով ու կալիումով։ Այն ընդամենը 56 կալորիա է պարունակում։
Ծիրան։ Ծիրանը մոտավորապես 19 կալորիա է պարունակում և ապահովում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 50 տոկոսը։
Դեղձ։ Դեղձը մեծ քանակով կալիում, բջջանյութ, A և C վիտամիններ է պարունակում։
Նարինջ։ Այս ցիտրուսային միրգը կօգնի թարմանալ, կնպաստի առողջության պահպանմանը։
Տանձ։ Տանձը մեծ քանակով բջջանյութ ու A. B1, C, E վիտամիններ է պարունակում։ Այն օգնում է բարձրացնել իմունիտետը, իջեցնել խոլեստերինի մակարդակը և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։