Newmag.am-ը գրում է.
Հեռուստահաղորդավար, LʼOfficiel Russia-ի գլխավոր խմբագիր, խելացի ու զուգահեռաբար՝ սկանդալիստ Քսենյա Սոբչակը որոշել է իր թեկնածությունը դնել ՌԴ նախագահի ընտրությանը: Այն կկայանա 2018-ին: Ինչո՞ւ է Սոբչակը որոշել դեմ գնալ Պուտինին, թե՞ այս քայլը Կրեմլի հեռատես ծրագիրն է:
Դեռևս սեպտեմբերին ռուսական լրատվամիջոցները շրջանառեցին այն լուրը, որ Կրեմլը մտադիր է նախագահական ընտություններում խաղի մեջ ներառել կին-թեկնածուի: Իսկ ո՞վ կարող էր ավելի հարմար լինել այդ դերի համար, եթե ոչ Քսենյան՝ երիտասարդ, ժամանակակից, սուր մտքով ու հետաքրքիր կին: Այլ հարց էր, թե ինչ արձագանք կտար Քսենյան:
Սոբչակի թեկնածությանը վերաբերող հարցն ուղղեցին նաև Պուտինին, իսկ նա ուսերը թոթվեց, թե՝ Աստված սիրեք:
Իր հերթին արձագանքեց նաև Նավալնին՝ կոչ անելով Քսենյային երկար մտածել ու չգայթակղվել քաղաքական դաշտ մտնելու հեռանկարով և հեռու մնալ Կրեմլի կեղտոտ խաղերից: Իսկ Քսենյան բարկացած էր նախ լրագրողների, ապա նաև քաղաքական էլիտայի վրա, որ առանց իր կարծիքը հարցնելու, պատասխանը ստանալու՝ շրջանառել էին լուրը:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ