Ներսիկ Նազարյանը` իր պաշտոնանկության մասինԵրեկ հայտնի դարձավ, որ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Այս լուրը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: Իր պաշտոնանկության և նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ Slaq.am-ը զրուցեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ:

-Պարոն Նազարյան, Ձեր պաշտոնանկությունից հետո որոշ հրապարակումներում խոսում են ինչ-որ չարաշահումների մասին: Հնարավո՞ր է, որ այդ չարաշահումների պատճառով է եղել պաշտոնանկությունը:

-Բացառվում է: Նման բան չկա:

-Ձեր պաշտոնանկության մասին լուրերը տարածվելուց հետո Դուք հերքել էիք դրանք և ասել, որ Ձեր աշխատավայրում եք: Փաստորեն, Ձեզ չէ՞ր զգուշացվել, որ պաշտոնանկ եք արվելու:

-Դե իհարկե, քանի հրաման չի լինում, մենք չենք կարող իմանալ այդ մասին: Մի տեղ ազատում են, մի տեղ նշանակում: Այստեղ արտառոց բան չկա:

-Պարոն Նազարյան, ապրիլի 9-ի իրադարձություններից հետո Ձեր անունը կապում էին ինչ-որ սադրանքների հետ: Հնարավո՞ր է, որ պաշտոնանկությունը այդ խոսակցությունների հետ կապ ունի:

-Ի՞նչ պետք է լինի ապրիլի 9-ի հետ կապված: Ապրիլի 9-ին օրինական ծառայություն է եղել, նման բան լինել չի կարող: Ոչ մի բան չկա, նորմալ ա: 10 տարի է` նույն պաշտոնին աշխատում ենք, հո 20 տարի չե՞մ աշխատելու: Նորմալ ա ամեն ինչ, ծառայության փոփոխություն կլինի, փոփոխություններ, նոր նշանակումներ են լինում:

-Դո՞ւք էլ եք կարծում, որ փոփոխության ժամանակն էր:

-Իհարկե: Շատ նորմալ եմ ես նայում փոփոխություններին:

-Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեզ փոխոստիկանապետ են նշանակելու:

-Ոչ, նման բան ո՞վ է ասել, ես նման բան ասե՞լ եմ: Ես զինվորական եմ, որտեղից որ նշանակեն, այնտեղ էլ կգնամ, կաշխատեմ: Կարծում էիք՝ տխուր եմ լինելու, ոչ, այսօր մեր տոնն է, ուրախ եմ: Եվ անպայման մասնակցելու եմ այսօր ոստիկանության օրվան նվիրված միջացառումներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել