«168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով  «Ընտանեկան բռնության  կանխարգելման» մասին օրենքի նախագծին՝ նախկին դատավոր Պարգև Օհանյանն ասել է, որ ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ:
 
«Որովհետև այն, հայտնի ֆիլմի հերոսի խոսքերով ասած՝ մտնում է ամուսինների մատի ու մատանու արանքը: Մենք աշխարհում հայտնի ենք՝ որպես ընտանիքին սրբորեն վերաբերվող ազգ: Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, հիմա օրենքն ուզում է քիթը մտցնել այդ սուրբ հարաբերության մեջ՝ իբր ընտանիքների շահից ելնելով: Լսե՞լ եք այդպիսի բան, որ օրենքով սերը պաշտպանվի: Օրենքը կարո՞ղ է պաշտպանել սերը, որը պետք է լինի ընտանիքում, եթե չկա, պետք է ամուսնալուծվեն, այնքան հեշտ է մեր երկրում այդ հարցը»,-պարզաբանել է Պարգև Օհանյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել