Մի օր Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ Առավոտյան իր մոտ կանչեց իր աշակերտներին և նրանցից ընտրեց տասներկու հոգի, որոնց նաև առաքյալ կոչեց։ Այդ առաքյալներն էին՝ Սիմոնը, որին և Պետրոս անվանեց, Անդրեասը՝ նրա եղբայրը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպպոսը, Բարթուղիմեոսը, Մատթեոսը, Թովմասը, Ալփեոսի որդին՝ Հակոբոսը, Նախանձահույզ կոչված Սիմոնը, Հակոբի որդի Հուդան և Հուդա Իսկարիովտացին, որը մատնիչ եղավ։
Ապա նրանց հետ միասին իջավ մի տափարակ տեղ։ Այնտեղ էին բոլոր աշակերտները, ինչպես նաև ժողովրդի մի մեծ բազմություն, որ հավաքվել էր Հրեաստանի բոլոր կողմերից, Երուսաղեմից և շրջակայքից և Տյուրոսի ու Սիդոնի ծովեզրյա շրջաններից։ Բոլորն էլ եկել էին լսելու Հիսուսի խոսքերը և բժշկվելու իրենց հիվանդություններից։ Նրանք, ովքեր չար ոգիներից էին տառապում, բժշկվում էին։ Ամբողջ ժողովուրդն ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից մի զորություն էր դուրս գալիս և բոլորին էլ բժշկում
(Ղուկասի ավետարան 6:12-19)
Քրիստոս պարգևներ բաշխեց մարդկանց, որպեսզի ոմանք լինեն առաքյալ, ոմանք՝ մարգարե, ոմանք՝ ավետարանիչ, ոմանք՝ հովիվ ու ուսուցանող՝ պատրաստելու համար Աստծու ժողովրդին և նրանց դնելու Աստծու ծառայության մեջ, որպեսզի Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին, աճի ու զորանա, մինչև որ բոլորս հասնենք հավատի ամբողջական միությանն ու Աստծու Որդու ճանաչմանը, այսինքն՝ մինչև որ հասնենք հավատի չափահասությանը, Քրիստոսի կատարյալ նմանությանը:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 4:11-13)