Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս. տեղեկանցնում է ոստիկանության կայքը:

Ոստիկանության պետը ստուգել է ծառայության պայմանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների ֆիզիկական պատրաստության ապահովման խնդիրներին, որոնց լուծմանն են ծառայում հիմնանորոգված և կահավորված մարզադահլիճն ու մասնագիտացված մարզասրահները:

Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է մարզական հանդերձանքի, մարզագույքի ու սարքերի տեսականուն, մարզահրապարակում հետևեց պարապմունքների ընթացքին:

Այս օրերին ոստիկանության զորքերի հրամանտարության ուշադրության կենտրոնում է նաև ստորաբաժանումների իրային ու մթերային նախապատրաստությունը ձմեռային պայմաններին:

Ոստիկանության պետը զորամասի մթերապահոցում ստուգել է սննդամթերքի, պահածոների, կիսաֆաբրիկատների մթերման վիճակը, իսկ ճաշարանում՝ օրվա համար նախատեսված զինվորական ճաշատեսակները:

Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել զորամասի պատրաստականության կապակցությամբ և հանձնարարել ավելի բարձրացնել ինչպես համազորային, այնպես էլ մասնագիտական պատրաստվածության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել