Newmag.am-ը գրում է.
Անգլիացի հոգեբան պրոֆեսորը պարզել է, թե ինչու են որոշ մարդիկ հաջողակ, իսկ ոմանք՝ ոչ: Նա բացահայտել է կյանքից առավելագույնը քաղելու ճանապարհը:
Ո՞րն է հաջողակների և անհաջողակների տարբերությունը
Հարթֆորդշիրի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Ուայզմենն ուսումնասիրել է հաջողակների և ձախողակների անատոմիան: Նա պարզել է, որ հաջողակ մարդիկ առանձնանում են էքստրավերտության աստիճանով, ավելի հաճախ են ժպտում և աշխատում են ուղիղ աչքերի մեջ նայել: Գիտնականը կարծում է, որ ավելի բաց ու հաղորդակից լինելը ձգում է հաջողակ հնարավորությունները: Մինչդեռ ձախողակները հակված են էմոցիոնալ անկայունության, անհանգստության և բացասական էմոցիաների:
Ուայզմենը հետաքրքիր փորձարկումներ է արել, որպեսզի պարզի, թե ինչպես է անհանգստությունն ազդում մարդու վրա: Նա խնդրել է առաջին խումբ մարդկանց նայել համակարգչի վրա շարժվող կետին: Որոշ ժամանակ անց համակարգչի անկյուններում հայտնվել են մեծ կետեր, որոնք նկատել են փորձարկման գրեթե բոլոր մասնակիցները: Երկրորդ խմբի մարդկանց գիտնականը խոստացել է պարգևատրել, եթե կենտրոնանային առանցքային կետի վրա: Մասնակիցների 1/3-ից ավելին ուշադրություն չեն դարձրել մյուս կետերի վրա: Գումար ստանալու ցանկությունը նրանց ստրեսի մեջ էր գցել:
Փորձը ցույց է տվել, որ չնայած անհանգստությունն օգնում է կենտրոնանալ մեկ խնդրի վրա, բայց թույլ չի տալիս նկատել նոր հնարավորությունները:
Ձախողակները բաց են թողնում հնարավորությունները, քանի որ անհանգստանում են ինչ-որ խնդրի համար: Հաջողակները, ճիշտ հակառակը, բաց են նորի առաջ:
Մյուս փորձարկման մասնակիցներին Ուայզմենը տվեց թերթն ու խնդրեց հաշվել լուսանկարները:Անհաջողակները դա արեցին մոտ երկու րոպեում, իսկ հաջողակները՝ մի քանի վայրկյանում: Խնդիրն այն է, որ հաջորդ էջում գրված էր. «Դադարե՛ք հաշվել: Այս թերթում 43 լուսանկար կա»: Հաջողակները միանգամից տեսան գրությունը. նրանք ավելի ուշադիր էին:
Հաջողակ մարդիկ ավելի լավատես են: Եթե նույնիսկ ինչ-որ բան իրենց ուզածի պես չէ, նրանք փորձում են գտնել տվյալ իրավիճակի լավ կողմերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։