Ապրիլի իննի խաղաղ, այդպես էլ չպայթած օրը հնչած աղոթքը բացել է օրվա պայթյունի սպասումով ապրողների չակրաները:
Նրանց ողնաշարի հատակում թանաքամանի մեջ ապրող կապույտ օձը վիզը ձգել, փորձում է «պայքարիստների» չակրաներով բարձրանալ ու մտնել սրտի, ապա եւ գլխի մեջ: Հասարակության: Փորձելով թույնը թողնել արված աղոթքի մեջ:
Չի ստացվի:
Ավագանի կոչվող այս ընտրություններն այսպես ու այսքան արդեն իսկ թունաքիմիկատ դարձնելու մաքսիում-մինիմում ծրագրերը տապալված են:
Կարմիչսկի: Արդեն իսկ: Մնում է վիզուալ ֆիքսումը:
Մինիմում ծրագիրն է. փորձել ամեն կերպ վերցնել ավագանու աթոռը: Դրան են միտված բոլոր կարգի սեւ տեխնոլոգիաները: Ընդդեմ Տարոնի: Լծած են էս գործին. վրեժի ցասման հրով բորբոքված, մարգինալ ուժի վերածված, Ֆրոյդ պապիկից արդեն դուրս գրված, մաշված... տեխնոլոգիաներով ու ինտրիգային տրեխներով` ԲՀԿ-ն:
ՀԱԿ-ը: Յուր մահամերձ շնչով: Անդր-ոճի հոգեւարքով: Ու սպասյակի դատապարտված վազքով:
Սիվիլիթասը: Յուր նկարահանումներով: Նախախորհրդարանով: Հա, չմոռանանք: Համ էլ` Աշոտ Մանուչարյանով:
Քաղաքը գրավելը անշուշտ կարեւոր գործ է: Ներսիկ Նազարյանին շատ հետաքրքիր պատճառով կարմիր քարտ ցույց տված Վովա Գասպարյանի աղոթքի մեջ թույն լցնելը էլ ավելի:
Ու հիմա էս բոլորով` ձեռ ձեռի, պար են գալիս վեր-վերի:
Ավաղ:
Զի իմաստնությունը ֆիքսում է, թե ում պարն է կամրջի վրա բռնում:
Կպարեն-կգնան տուն: Ոնց եղել է: Պարպելով ընդամենը Ֆրոյդ պապի մատնանշած` ենթագիտակցական եւ սուբլիմացիոն ներուժը:
Բայց դա չէ իրենց մաքսիմում ծրագիրը:
Մաքսիմում ծրագիրը մայիսի իննի հանրահավաքն է: Որը հաջորդելու է ավագանու ընտրությանը, ինչպես նաեւ կառավարության նշանակմանը:
Ու մայիսի ինը լինելու է այս ռուսոֆլ կոնգլոմերատի, որի իրական հայրիկը հասկանալի է, թե ով է Հայաստանում, որն այլեւս որեւէ հաղթանակ չի կարողանում գրանցել` այսքան մեծ թիմ, այսքան մեծ փողեր շարժելով, այսքան կենդանի պահելով թույնի ու ավերմունքի դաշտը, լինելու է վերջին «բոյը»:
Ինչո՞ւ: Շատ պարզ:
Մենք շարունակում ենք աղոթել:



