![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
Խոսքի ազատությունը ցանկացած կառույցում ժողովրդավարության ցուցանիշ է։ ԲՀԿ-ում խոսքի ազատության բավականին ինքնատիպ դրսևորում կա, ավելի շուտ՝ երկակի ստանդարտներ։ Ժամանակին ԲՀԿ-ում հենց խոսքի ազատության զոհ դարձան շատ հայտնի գործիչներ՝ Արևիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Արամ Սաֆարյան, Խաչիկ Գալստյան, Մխիթար Մնացականյան, Արմեն Մելիքյան։ Այս մարդիկ համարձակություն ունեցան արտահայտելու սեփական կարծիքը։ Պատիժը չուշացավ. արդյունքում հայտնվեցին մեկուսացված կարգավիճակում։
Այսօր ԲՀԿ-ում որոշ գործիչներ «սեփական կարծիք» պիտակի տակ ինչ մտքեր ասես որ չեն արտահայտում, ընդ որում՝ դեռ անպատիժ։ Ասելս ի՞նչ է. միգուցե ԲՀԿ-ականների՝ «սեփական կարծիք» արտահայտությունն այս պահին հենց ԲՀԿ պաշտոնական կարծիքն է, որը թաքնվում է 6-րդ էշելոնի գործիչների «սեփական կարծիքի» տակ։ Թե չէ էդ ինչպե՞ս է, որ մեկը խոսքի ազատության համար պատժվում է, մյուսը՝ ոչ։
Խոսքի ազատության ու սեփական կարծիքի սահմանը իրականում գծվում է ԲՀԿ ղեկավարության քաղաքական նպատակահարմարության և ճաշակի համատեքստում։




