««Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 84 մանկապարտեզում դրամահավաքը օրինաչափություն է համարվում։
Մանկապարտեզի տնօրեն Ժաննա Ալեքսանյանը, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է նախակրթարանը, հրահանգել է ֆոնդի համար նախանշված 500 դրամի փոխարեն հավաքել 1000-ական դրամ։
Թերթի փոխանցմամբ՝ երբ ծնողները հայտնել են իրենց դժգոհությունը և հանդիպում պահանջել տնօրենի հետ, Ալեքսանյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվելու, բայց չի հրաժարվել գումար հավաքելու մտքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել