Հետաքրքիրն այն է, որ 1993 թվականից ի վեր, երբ ստեղծվել է հանձնաժողովը, համապատասխան ստուգումներից և ճշտումներից հետո անհայտ կորածների թիվը տարեցտարի նվազում էր (օրինակ՝ 2004թ. դրությամբ՝4869 մարդ էր, 2005թ.՝ 4740, 2007թ.՝ 4471, 2008թ.՝ 4210, 2012թ.՝ 4053, 2013թ.՝ 4033, 2014թ.՝ 4013), սակայն 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից և 2017թ. փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողություններից հետո այդ թիվն աճել է։
Այսպիսով՝ 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ անհայտ կորածների թիվը կազմում էր 3801 մարդ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 3851, իսկ 2017թ. փետրվարի 18-ի դրությամբ (մինչև հայտնի դիվերսիոն գործողությունները)` 3868 մարդ։
Ստացվում է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո անհայտ կորել է 67 մարդ, իսկ փետրվարյան անհաջող դիվերսիոն գործողություններից հետո` ևս 6-ը։
Սրանք պաշտոնական տվյալներ են։ Իրական թվերը շատ ավելի մեծ են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=539981133000642&set=p.539981133000642&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել