Տնական «Նուտելլա» պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսով։ Այն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում, և ավելի էժան:

Բաղադրիչներ

  • Կաթ - 1 բաժակ
  • Ալյուր - 1,5 ճ/գ
  • Շաքարավազ - 1 բաժակ
  • Կակաո - 2 ճ/գ
  • Սերուցքային կարագ - 1 ճ/գ
  • Աղացած հունական ընկույզ - 3 ճ/գ

Պատրաստում ենք քայլ առ քայլ

  1. Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ։
  2. Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն։
  3. Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով։
  4. Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե։
  5. Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում։

Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը:

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել