Լնդերի հիվանդություններից առաջացած բակտերիաները բերանի խոռոչից ընկնում են արյան շրջանառության մեջ, որտեղից գնում դեպի սիրտ եւ աորտա՝ օրգանիզմի ամենաերկար զարկերակը։ Մկների վրա իրականացրած փորձերը ցույց են տվել, որ այդ գոտիներում նման բակտերիաների առկայությունը լրջորեն մեծացնում է խոլեստերինի և բորբոքային գործընթացների մակարդակը, որոնք համարվում են ինֆարկտի և սրտային այլ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ իրենց ստացած արդյուքները կարող են օգնել ստեղծել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1360240240764758
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել