ArmComedy-ի սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանին հեռուստադիտողներն այսուհետ կճանաչեն որպես խիստ ու պարտաճանաչ ֆիզիկայի ուսուցչի: «Ոսկե դպրոց». ստանդարտներից դուրս սիթքոմում Սերգեյը միքսում է խիստ ուսուցչին բնորոշ գծերն ու դասական հումորը: Հումորիստը BlogNews.am-ին պատմել է կերպարի ու դերասանական փորձի մասին:

Սերգեյի համար սիթքոմում նկարահանվելը նոր ու  հետաքրքիր փորձ է, որը, ինչպես ինքն է ասում, վատ չի ստացվում. «Առաջարկն անմիջապես Վաչեից եմ ստացել: Ասաց, որ իրենց թիմը փնտրում է հետաքրքիր կերպարներ  նոր սիթքոմի համար,  ու որպես ֆիզիկայի ուսուցչի ինձ են տեսնում այդ կերպարում: Ինչո՞ւ էր իրենց մոտ այդպիսի ասոցացիա առաջացել, չգիտեմ, գուցե ես ֆիզիկայի ուսուցչի վառ արտահայտված դեմք ունեմ: Գնացի, մասնակցեցի փորձերին, ամեն ինչ շատ լավ էր, սակայն մեծ շրջապտույտ տեղի ունեցավ, ու չգիտես ինչպես, ֆիզիկայի ուսուցիչը հանկարծ դարձավ մաթեմատիկայի ուսուցիչ»:

IMG_9180 - Copy

IMG_9194

Սերգեյը ստիպված այս ընթացքում սկսել է շատ պարապել ֆիզիկա ու մաթեմատիկա, որպեսզի կարողանա ճիշտ մատուցել կերպարը: Էկրաններից երևացող ակտիվ երիտասարդին, հավանաբար, շատերը նաև չարաճճի աշակերտների թվին կդասեն. «Սիրել եմ պատմություն, անգլերեն, ռուսերեն, աշխարհագրություն ու կենսաբանություն: Եթե տոկոսային հարաբերությամբ խոսենք, ապա վստահորեն կարող եմ ասել՝ յուրաքանչյուր առարկայի հաջողության 50%-ը ուսուցիչն էր, ուսուցիչների 30%-ը ինձ ոգեշնչում էին: Ասեմ, որ շատ կուլտուրական, միջակ գնահատականներով և աչքի չընկնող, անհետաքրքիր աշակերտ էի»,- խոստովանեց Սերգեյը:

Սերգեյի խոսքով՝ նկարահանումները շատ հետաքրքիր ու դինամիկ են անցնում, որոնցում անպակաս է նաև հումորը. «Ընթացքում կատակներ  են ծնվում, մի լավ  ծիծաղում ենք: Լավ դրվագների ժամանակ նույնիսկ այն աստիճան ենք ջրիկանում, որ դրվագը մի քանի դուբլից հետո է միայն հնարավոր լինում նկարել»:

IMG_9184

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել