Armlur.am-ը գրում է.

«Վերվարածները», «Բանակում», հեռուստասերիալներից, «Yere-1» հեռուստանախագծից հայտնի դերասան Սեպուհ Ապիկյանը, ով այժմ նկարահանվում է «Անուղղելիները» սերիալում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է տարիներ առաջ ավտովթարի ենթարկվելու պատճառով ի հայտ եկած առողջական խնդիրների մասին, անդրադարձել հանրության շրջանում իր անձի շուրջ հյուսված խոսակցություններին՝ հանդես գալով պարզաբանումներով:

-Սեպո՛ւհ, հեռուստադիտողները սովոր են տեսնել Ձեզ կատակերգական դերերում, սակայն «Հատուկ բաժին» հեռուստասերիալում Ձեր ունեցած դերակատարությունը, օրինակ, ցույց տվեց, որ Դուք բազմապրոֆիլ դերասան եք եւ հաջողությամբ կերտում եք նաեւ այլ բնույթի կերպարներ։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեր դաշտում այսօր ստեղծվա՞ծ են պայմաններ, որոնք թույլ կտան դերասանին դրսեւորվել տարբեր ռակուրսներից։

-Այդ հնարավորությունները, միանշանակ, չկան։ Նախ՝ նախագծերի բյուջեն է սուղ, երկրորդ՝ դերասան հասկացությունն է արժեզրկվել։ Ես չէ, որ պետք է ասեմ՝ փողոցից ինչ-որ մարդկանց են հավաքում, բերում, նկարահանում, անունն էլ դնում դերասան։ Ոչ միայն ես, այլեւ, առհասարակ, մի շարք այլ դերասաններ այսօր պարզապես դոփում ենք տեղում, առաջընթաց չունենք։

Բայց չէ՞ որ կա տարիքային գործոնը։ Երբ երիտասարդ ես, ոգեւորված ես, ձգտումներ ունես, հավատ ունես, որ որեւէ բան կփոխվի, բայց քառասունից հետո հոգնում ես այդ վիճակից։ Ես, օրինակ, շատ կուզեի, որ որակյալ ֆիլմեր հաճախ նկարվեին մեր երկրում։ Ամենաշատը նեղվում եմ դաշտում տիրող ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից։

-Երբ Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Հոսանքին հակառակ» դետեկտիվ ֆիլմաշարը, որն իր բնույթով նման է «Հատուկ բաժին» ֆիլմաշարին, հեռուստադիտողներից շատերի մոտ հարց ծագեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Դուք չեք խաղում այնտեղ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ «Հատուկ բաժնում» գլխավոր դերերից մեկում էիք։

-Գիտեք՝ այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ։ Համենայն դեպս, ես այդ ֆիլմաշարում հանդես գալու առաջարկ ոչ ոքից չեմ ստացել։Տեղեկություն էլ չունեմ դրա մասին, չեմ հետեւում։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել