Հիսուս կանչեց տասներկու աշակերտներին և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր չար ոգիները հանելու և հիվանդությունները բժշկելու: Ապա ուղարկեց նրանց, որ քարոզեն Աստծու արքայությունն ու բժշկեն հիվանդներին: Եվ նրանց ասաց.
-Ճանապարհի համար ձեզ հետ ոչ մի բան մի՛ վերցրեք. ո՛չ գավազան, ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ. ավելորդ հագուստ մի՛ ունեցեք: Ո՛ր տունը որ մտնեք, այնտե՛ղ իջևանեցեք, մինչև որ մեկնեք այնտեղից: Իսկ երբ դուրս ելնեք այն քաղաքից, որի բնակիչները ձեզ չեն ընդունել, թա՛փ տվեք ձեր ոտքերի փոշին՝ որպես վկայություն նրանց դեմ:
Աշակերտները մեկնելով սկսեցին շրջել քաղաքներում ու գյուղերում՝ ամեն տեղ քարոզելով Ավետարանը և բժշկելով հիվանդներին:
(Ղուկասի ավետարան 9:1-6)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել