Bravo.am-ը գրում է.

«Կենտորն»-ի «Մեղրամիս» սերիալում Լյուսիին մարմնավորող Դիանա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրուցել է կերպարի փոփոխության, Թբիլիսիում անցկացրած հանգստի, անձնական նորությունների մասին, եւ ոչ միայն:

«Չեմ սիրում անընդհատ կրկնվող դերեր, ուրախ եմ, որ այս կերպարս էապես տարբերվում է մյուսներից: Երբ կերպարը նկարահանումների ընթացքում փոփոխությունների է ենթարկվում, դերասանը չի հասցնում ձանձրանալ, այլ հակառակը՝ ամեն անգամ նոր ոգեւորությամբ է ներկայանում: Լյուսին սերիալի սկզբում չար աղջիկ էր, ով իր բոլոր դժբախտությունների մեջ ուրիշներին էր մեղադրում, իսկ հիմա փոխվել է, բարիացել: Նոր սեր է գտել»,-

 Նրա խոսքով՝ հանրային վայրերում հաճախ է դրական կարծիքներ լսում իր մասին. «Փողոցում շատ-շատ են ինձ անծանոթ մարդիկ մոտենում ու լավ-լավ բաներ ասում: Համեստ աղջկա ու դերասանուհու տպավորություն եմ թողել: Ասում են՝ ինձ շատ են սիրում, ինչի համար շատ ուրախ եմ»:


Դիանան հաճախ «Քաղաքում» սերիալում իր կերտած կերպարի՝ Իռենչոյի հետ են նույնացնում.«Ցանկացած դերի մեջ դերասանն ինքն իրեն է տեսնում, որ կարողանա հնարավորինս բնական խաղալ: Խաղացածս բոլոր կերպարների մեջ ինձնից մի ինչ-որ բան կա»:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել