Ինչպես էր պահպանվում անտառը Սովետի ժամանակ:
5-6-րդ դասարանի աշակերտ էի: Հորեղբորս հետ գնացել էինք անտառ` լոբու համար սարի բերելու: Անտառը 4-5 կմ հեռու էր մեր գյուղից: Սարի կտրելը հեշտ բան չի: Մոտ 2.5 մետր երկարություն է պետք ու 2.5-3 սմ տրամագիծ, ոչ ավել, ոչ պակաս: Ծառերը շատ բարձր են, ու այդպիսի ճյուղերն էլ շատ չեն: Ինչքա՞ն սարի կարող էս բերել շալակով ու այդքան հեռվից: Մի 10-15 հատ ես եմ շալակել, 20-25 հատ էլ` հորեղբայրս: Գալիս ենք դժվար ճամփեքով ալբեշիկից (անտառապահից) խուսափելու համար: Բայց հոպ. ալբեշիկ Մնացը ճամփեքս կտրեց: Հորեղբայրս հարգված ուսուցիչ է: Կարմրատակած գլուխը կախել էր անգրագետ Մնացի ամոթանքների տակ: Վերջը 2-ական ռուբլի տուգանեց, որը պիտի պահվեր կա՛մ կոլխոզի աշխօրից, կա՛մ աշխատավարձից: Մեծ գումար էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել