Մի պահ պատկերացրեք 19-րդ դարի թագադրության արարողություն ավստրիական վեհաշուք պալատներից մեկում: Երիտասարդ կայսր Ֆրանս Յոզեֆի թագադրումն է:
Հանդիսավոր արարողության ընթացքում երիտասարդ Ֆրանսը, խախտելով արարողակարգը, մոտենում և հիացած համբուրում է նրան՝ դարաշրջանի գեղեցկուհի Էլիզաբեթին:

Գեղեցկատես Վիեննա հասնելուն պես այս ու այնտեղ պարբերաբար նկատում էի թագ հիշեցնող մազափնջով գեղեցկուհու դիմանկար. կայսրուհի Էլիզաբեթն է՝ նույն ինքը Սիսին՝ ավստրիացիների սրտերի տիրուհին և Ֆրանս Յոզեֆի միակ սիրելին:

Այո, նրան նույնպես անվանել են սրտերի տիրուհի և մեր օրերում համեմատում են արքայադուստր Դիանայի հետ: Սիսին նույնքան նուրբ, համեստ և ամաչկոտ էր:

Սիսին տասնհինգ տարեկան էր, երբ ավագ քրոջ` Հելենի հետ ճանապարհ է ընկնում՝ հանդիպելու իր իսկ քրոջ ընտրյալին՝ Ֆրանս Յոզեֆին:

Հենց այդ ճակատագրական հանդիպումն էր, որ ամբողջովին փոխեց իրադարձությունների հոսքը: Ֆրանս Յոզեֆը խելակորույս սիրահարվեց իր ապագա կնոջը՝ Սիսիին:

-Ինչպիսի գեղեցիկ վարսերի թագ է շրջանակում նրա դեմքը,- Սիսիին տեսնելով հիանում է Յոզեֆը:

Երկար վարսերով Սիսիի այս դիմանկարը (Franz Xaver Winterhalter, 1864) գաղտնի էր պահվում լայն զանգվածներից, սակայն այն Սիսիի՝ Յոզեֆ կայսեր ամենասիրված նկարն էր։

Սիսիի ամուսնանալու որոշումից ի վեր Ֆրանսի և մոր միջև տարաձայնությունները սկսվեցին:

Հետագայում էլ Սիսին առերեսվեց մի շարք անհամաձայնությունների Ֆրանսի ընտանիքում: Արդյո՞ք սա կրկին չհիշեցրեց ձեզ արքայադուստր Դիանայի պատմությունը:

Կայսրուհին նույնիսկ դարձել էր 19-րդ դարի դեղին մամուլի զոհը. նա Հաբսբուրգյան ընտանիքի ամենաքննարկված անդամն էր:

Վիեննական թերթերն անդադար քննարկում էին գեղեցկուհու զգեստներն ու վարքագիծը:

19-րդ դարում Սիսին համարվում էր դարաշրջանի ամենագեղեցիկ կինը և հեքիաթային թագուհին:

Ուշագրավ է, որ գրող Բարբարա Կարտլանդը նշում է, որ Սիսին առաջինն էր, ով ակտիվ զբաղվում էր ֆիզիկական վարժություններով մարմնի գեղեցկությունը պահելու համար:

Հենց այս զգեստն էր կրում Սիսին Ֆրանս Ջոսեֆի թագադրության ժամանակ:

Սիսին սիրում էր նաև ճամփորդել՝ տարբերվելով դարաշրջանի կանացից:

Ճանապորդելու հետ մեկտեղ Սիսին վայելում էր նոր լեզուներ սովորելու հաճույքը. Սիսին տիրապետում էր գերմաներեն, հունգարերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին: Նույնիսկ հին հունարեն էր սովորել:

Իր ինքնուրույնությամբ և համարձակությամբ աչքի ընկնող Սիսին դարձավ ամուսնու պաշտամունքի առարկան:

Չնայած այդ հանգամանքին՝ Սիսիի ամենաճանաչված արտահայտություններից է մնում ամուսնության մասին իր բացասական գրությունը․

«Ամուսնությունն աբսուրդային պայմանավորվածություն է: Մարդուն վաճառում են որպես 15 տարեկան երեխա և ստիպում երդում տալ մի բանի, ինչ ինքը չի հասկանում և հետո նա ափսոսում է 30 տարի, և ոչ մի քայլ հետ»:

Սիսին դուրս մնաց պատմության դասագրքերից, բայց հենց նրա ամուսին, Ավստրիայի կայսր և Հունգարիայի թագավոր Ֆրանս Յոզեֆը 1914 թվականին պատերազմ հայտարարեց Սերբիային, որը սկիզբ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին:

Հ.Գ. Ուսումնասիրելով Սիսիի ուժեղ անհատականությունը՝ կարող եմ վստահ հերքել այն, որ ամեն ուժեղ տղամարդու մեջքին կանգնած է ուժեղ կին․ այս դեպքում վստահ եմ՝ Սիսին ամուր կանգնել է իր ամուսնու կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել