Ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այնպես էլ այս անգամ, ֆեյսբուքյան աստղային օգտատերերը մեզ զարմացրին իրենց գրառումներով: ArmStar.am-ը հետևեց, գրի առավ և այժմ էլ ամփոփում է ֆեյսբուքյան շաբաթը:
Երևանում է երգչուհի Անի Քրիստին, ում ֆեյսբուքյան գրառումից կարելի է հասկանալ, որ ամենաշատը Երևանում նա կարոտել էր տաքսու վարորդներին.Կարոտել էի հայ տաքսու վարորդների պատմություններին:Ճ

Շաբաթը սկսվեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանբ, և Ազատության հրապարակում իրարանցումն անտարբեր չթողեց երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանին. Էս ի՞նչ համատարած ագրեսիա է: Հանգստացեք ժողովուրդ։ Հայ ենք բոլորս էլ, դա լա՛վ հիշեք։ Հոգնեցինք արդեն սպառնալիքներով ու ագրեսիայով ողողված հրապարակումներից ու հոդվածներից, ռազմատենչ ու սյուրռեալ կոչերից։ Մի բուռ ազգ ենք, միլիարդներ չենք, որ տարակարծությունն ու մասնատված լինելը մեզ չկործանեն։ Մեզ Էվոլյուցիա է պետք և ոչ ռևոլյուցիա:

Ապրիլի վեցին կայացած` Սիրուշոյի և Դորիանսի համատեղ համերգից տպավորվոծ` ոճաբան Արմեն Գալյանը գրում է. Շատ թույն էր, հո զոռով չի. համարյա Զեմֆիռա Վակարչուկ Մաքսիդրոմին
Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով մեկնել է համերգային շրջագայության, իր հերթական համերգից տպավորված գրում է. Իմ վերջին երկու մենահամերգներն էլ Փարիզում և Հոլանդիայում պսակվեցին հաջողությամբ: Վերադառնում եմ Հայաստան ու ինձ հետ բերում եմ մեծծծծծծ ջերմություն ու հուշեր: Շնորհակալ եմ, Եվրոպա, շնորհակալ եմ, հայեր, ինձ պարգևած անմոռանալի օրերի ու րոպեների համար:Կկարոտեմ ձեզ շատ... ♥ ♥
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ոճային մայրիկ է, նա պիջակ Է կարել իր որդու համար. Арман Акопян в пиджаке от Anahit Simonyan Fashion!!:)))

Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/stars-in-facebook/?n=1174
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



