Ուկրաինա կատարած այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել Ուկրաինայի կրթության և գիտությւան նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ: 

Քննարկման օրակարգում էին երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը, հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում:

Երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների մասին տեղի է ունեցել նաև փորձի և տեղեկատվության փոխանակում:

Քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդման հարցերը միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում: 

Մենք շեշտեցինք առավել համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը հատկապես Արևելյան Գործընկերության շրջանակներում:

Ես շնորհակալությունն հայտնեցի Ղրիմի մի շարք դպրոցներում հայերենի դասավանդումը ապահովելու և իրականացնելու համար և պատրաստակամությունս՝ աջակցելու այդ ծրագրի հետագա ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին իմ ուկրաինական գործընկերոջը հրավիրել եմ Երևան՝ մասնակցելու Եվրոպայի Խորհրդի շրջանակներում կազմակերպվելիք Արևելյան Գործընկերության երկրների նախարարական գագաթաժողովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել