… Գետը կողքներիս է: Ամբողջ օրը լողանում ենք, չնայած շատ փոքր է, բայց լողանում ենք: Հիմա մայրս կմտածի՝ չխեղդվի տղաս: Ուզեմ էլ՝ չեմ խեղդվի: Ամենախոր տեղը մինչև ականջներս է հասնում:
Հա, հարցնում էիր, թե ինչ է գետի անունը: Տեղացիներից ում հարցնում եմ, չգիտեն: Համ էլ ի՞նչ կարևոր է: Դե գետ է էլի, իր համար, կամաց-կամաց հոսում է, անունն ի՞նչ կարևոր է:
Մեկ տարի անց, մի օր, շատ պատահական, մայրը փողոցում հանդիպում է Վարդանի ընկերոջ մորը: Զրուցում են: Մայրը ցույց է տալիս, որդու Աֆղանստանից նոր ստացած նամակը: Վարդանի մայրը, նամակը ձեռքը վերցնելով, տեղում շվարում է: Նույն դաշտային փոստն է: Նոր միայն գլխի է ընկնում: Շփոթված ու այլայլված տուն է գալիս, թուղթ ու գրիչը վերցնում, ու տղայից ոչ պակաս հայրենասեր մայրը գրում է որդուն հետևյալի մասին:
-Ես քեզ իմ ճակատագրից հեռացրել եմ, տվել Աստծուն: Եթե դու կարծում ես, որ ես այն թույլ մայրերից եմ կամ Աֆղանստանում ծառայած մյուս տղաների մայրերից լավն եմ, չարաչար սխալվում ես: Ես էլ նման մայրերի հետ միասին սպասում եմ Աֆղանստանի պատերազմից վերադարձող որդուս:
Ինչպես և սպասվում էր, Դուշմանի պատասխանը շատ չի ուշանում: Մեկ ամսից մորը գրում է հետևյալը.
-Աֆղանական մարտական ողջույններ իմ հայ ժողովրդին, բոլորին, բոլորին, բոլորին: Անգամ նրանց, ովքեր ինձանից ողջույն չեն սպասում: Մեկ ամիս է արդեն, ինչ չեմ սափրվել: Այնպիսի մորուք է եկել, ոնց որ Ձորի Միրոն լինեմ: Իմ կողմից բարևեք հարևաններին, ուսուցիչներին: Հա, մյուսներին էլ, պետք չէ թաքցնել, որ Աֆղանստանում եմ ծառայում:
Ու որքա՜ն է աղոթել մայրը առ Աստված՝ սպասելով աֆղանական օտար ճամփաներից որդու տուն դարձին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=2913342368010&id=1694214763&ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել