Աֆրիկայի ամենագեղեցիկ ու խորհրդավոր երկրներից մեկը:
1. Աշխարհի հնագույն քրիստոնեական պետություններից մեկն է: Եթովպիան քրիստոնեություն ընդունել է 4-րդ դարում, եւ, ինչպես Հայ Առաքելական Եկեղեցին, Եթովպական Ուղղափառ Եկեղեցին եւս անկախ է: 
2. Քրիստոնեություն է դավանում Եթովպիայի բնակչության 60.8%-ը: Այս երկրում ապրում են նաեւ հուդայականներ, մահմեդականներ եւ այլ դավանանք ունեցող ժողովուրդներ: 
3. Եթովպիայի պետական լեզուն ամհարերենն է, որն, ի դեպ, ունի իր այբուբենը (բացառիկ երեւույթ աֆրիկյան պետության համար):
4. Եթովպիան միակն է աֆրիկյան բոլոր երկրների մեջ, որ երբեւէ չի գաղութացվել եվրոպական կամ որեւէ մի այլ պետության կողմից:
5. Եթովպիան համարվում է սուրճի հայրենիքը, ուստի այդ ըմպելիքը այստեղ շատ տարածված է ու սիրված:
6. Եթովպացիները մինչ օրս առաջնորդվում են լուսնային օրացույցով, համաձայն որի, տարին ունի 13 ամիս եւ ոչ թե 12, նոր տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ին, այլ սեպտեմբերի 11-ին եւ այնտեղ հիմա ոչ թե 2013 թվականն է, այլ 2005:
7. Երկրի մայրաքաղաքն է Ադդիս-Աբեբան, որի անունը ամհարերենից թարգմանաբար նշանակում է «Նոր ծաղիկ»: Քաղաքը հիմնադրել է կայսր Մենելիք 2-րդը 1886թ., իր կնոջ` կայսրուհի Թաիթուի խնդրանքով:
8. Եթովպիայի տարածքում գտնվող բազմաթիվ պատմական հուշարձաններից 9-ը ընդգրկված են «ՅՈՒՆԵՍԿՈ»-ի համաշխարհային ժառանգության ֆոնդում:
9. Եթովպիայում ապրում են ավելի քան 80 էթնիկական խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր լեզուն: Եթովպիայում կարելի է հանդիպել յուրահատուկ արտաքին` եվրոպական դիմագծերով եւ թուխ մաշկով մարդկանց:
10. Այստեղ շատ են էնդեմիկ բույսերն ու կենդանիները, ուստի ողջ երկրում կան բազմաթիվ ազգային արգելոցներ:












Սիրում եմ Արեւելքը ©
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել