«Հայաստանի ձայնը» նախագիծը միշտ եղել է շատ սպասված և ամենակարևորը` շատ ռեյթինգային, քանի որ իր ձևաչափով, միանշանակ, տարբերվել է այլ հեռուստաալիքներով ցուցադրվող երաժշտական նախագծերից: Ինչ մեկնարկել է նախագծի չորրորդ եթերաշրջանը, բավականին շատ քննադատություններ եմ լսում, բայց ինչո՞ւ: Օրինակ` ինչո՞ւ չեք ասում, որ «Հայաստանի ձայնը» մի նախագիծ է, որ հնարավորություն է տալիս տաղանդավոր երիտասարդներին ինքնադրսևորվելու, ներկայանալու, ճանապարհ հարթելու: Հիշեք, թե ինչ տաղանդավոր անուններ բացահայտվեցին նախագծի նախորդ եթերաշրջանների ժամանակ` Մաշա Մնջոյան, Ռաիսա Ավանեսյան, Աննա Խանչալյան, ինչքան տաղանդավոր երիտասարդների համար ճանապարհ հարթվեց: Իսկ դուք ասում եք, որ Նազենի Հովհաննիսյանն անճաշակ է, իսկ Արա Կազարյանը` չաղ: Հիմա եթե ասեմ, պարապ և նախանձ եք, տեղին չի՞ լինի: Կարծում եմ` կարելի է նախանձել Նազենի Հովհաննիսյանի ճաշակին և Արա Կազարյանի պրոֆեսիոնալիզմին: Ինչ եմ ուզում ասել, երբեմն պետք է կարողանալ տարանջատել առաջնայինը երկրորդականից, դուք ինչի՞ համար եք նայում նախագիծը, որ հետո գրեք, թե ինչ վատն էր Արա Կազարյանը, թե՞, օրինակ, ինչ լավ երգեց Հայկ Գուլյանը, ում հրաշալի կատարումն այսօր, ի դեպ, ամբողջ համացանցն էր քննարկում:

Լավ, սա՝ մի կողմ, իսկ ինչի եք քննադատում ժյուրիին: Օրինակ ո՞ւմ պետք է բերեին ժյուրիի անդամ, որ բոլորդ գոհ լինեիք: Ում էլ բերեին, միևնույն է, ասելու էիք՝ սրանց ինչի են բերել: Դուք` քննադատողներդ, չե՞ք, որ Սևակ Խանաղյանի տոմսերի սպառողն եք, որ նրա յուրաքանչյուր համերգին անգիր երգում եք նրա երգերը, իսկ հիմա ասում եք՝ ինչի է ռուսերեն խոսում, թող գնա, հայերեն սովորի: Դե կներեք, այս դեպքում կարևորը նրա ներկայությունն է, որ, ի դեպ, բավականին համ ու հոտ է տալիս նախագծին, քան թե նրա ռուսերենը: Հաստատ նրա երկրպագուները դրան ուշադրություն չեն դարձնում: Էդ, որ Եվա Ռիվասը ռուսերեն էր խոսում, նորմալ էր, Սևակը, որ խոսում է, նորմալ չէ՞:  

Կամ էլ, օրինակ, Նունե Եսայանը, ում շատերը միշտ սովոր են տեսնել ավելի железная леди կարգավիճակում։ Օրինակ՝ ես ինձ համար նրան այս նախագծում այլ տեսակետից բացահայտեցի, լավ էլ հումորով և կյանքով լեցուն է: Դե իսկ Արամեի և Սոֆիի մասին մի բան կասեմ՝ հավեսով դեմքեր են ու նրանց նայելն էլ շատ հաճելի է: Սոֆիի միշտ տարբերվող ոճի մասին էլ բան չասեմ, բռավո )

Քննադատեք, ինչքան ուզում եք, միևնույն է, նախագիծը սիրված և սպասված է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել