Ժողովուրդ, անցյալ տարվանից այս մարդիկ քաշված են կառավարությունից: Բերել էին մարդկանց ցորենի չփորձարկված սերմնացու էին բաժանել: Գյուղացիներն էլ, դե գիտեք. միամիտ-միամիտ ինչ դեմ են տալիս ստորագրում են, առանց կարդալու, առանց բան... մի խոսքով հիմա եսիմ քանի գյուղի ֆերմերներ մեր պետությանը պարտք ա ծ չփորձարկված ցորենի սերմնացուի փողը` 1կգ 700 դրամ. դե պատկերացրեք. հեկտարը ցանելու համար հազարավոր տոննաներ վերցրել են էդ սերմնացուից, ու գաճաճ ցորեն ա աճել. բերք չի տվել: Ու հիմա մարդիկ օդից իրենց գլխին ընկած պարտքը` միլիոններ, պետք ա վերադարձնեն. Մի խոսքով վատ ա. Հա ու էս էն ապահով Հայաստանն ա, որտեղ գյուղատնտեսության ոլորտում անգամ մի քոսոտ մոզի կամ ուլ չես կարա ապահովագրես. որովհետև չկա էդ ապահովությունը. ու այ էս պատճառով ա, որ մարդիկ նախընտրում են ռըսի տանը կաֆել-մետլախ խփեն, փոթրաչիություն անեն, քան սեփական երկրում հող մշակեն... էս ամենի մեջ շատ գյուղաբնակների պես ես էլ մի վատ միտում եմ նկատում, էս երկրին թասիբով, նամուսով, աշխատող մարդ պետք չի. դեմագոգացման քաղաքականությունը պետական մասշտաբով ա իրականացվում. ու կեցցեն նրանք` ավելի ճիշտ մենք, որ դեռ դիմանում ենք...Օգնեք գյուղացիներին. մեղք են էս մարդիկ, թողեք մնան էս երկրում ու շենացնեն էս երկիրը. ու թող վայը տանի նրան, ով կասի, թե հայ գյուղացին հող չի սիրում աշխատել չի սիրում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել