Եթե ձեզ հաճելի է բացել գարեջրի նոր տեսակ կամ փողը քամուն տալ, հավանաբար ձեզ դուր կգա ստորև բերված ցուցակից որևէ գարեջուր։

Space Barley

1

Սա Աշխարհում առաջին «տիեզերական գարեջուրն» է՝ պատրաստված  անկշռության պայմաններում աճեցված գարիից։

Գարին տիեզերք են ուղարկել  2006 թվականին։ Իհարկե փորձարկման նպատակը  էլիտար գարեջրի ստացումը չէր․ գիտնականները ցանկանում էին պարզել, թե հատկավոր բույսերն ինչպես են իրենց դրսևորում առանց երկրի ձգողականության։
Հինգ ամիս հետո Երկիր է վերադառնում թթված գարու չորորդ սերունդը։ Իսկ գիտական փորձն ավարտելուց հետո, գարին ստանում է Sapporo գարջրի գործարանը։ Այս հումքից պատրաստված  6 շիշ գարեջրի արժեքն է 110 դոլլար։

Crown Ambassador Reserve

2

 Այս էլիտար գարեջուրը մեկ տարի պահպանվում է կաղնե տակառներում, ապա լցոնավորվում է շամպայնի շիշ հիշեցնող շշերում։ Մեկ շշի արժեքն է 90 դոլլար։

Tutankhamun Ale

3 

 Էլ Թութանխամոն․ սա հենց այն գարեջուրն է, որն ավելի քան երեք հազար տարի առաջ պատրաստել են Նեֆերտիտի համար։ Ըմպելիքի բաղադրատոմսը վերաստեղծվել է նախորդ տարվա վերջին։

500մլ-ի արժեքն է 75 դոլլար։

Sink the Bismarck

4 

 Brewdog գարեջրի գործարանի ստեղծած այս գարեջրի անվանումը թարգմանվում է ինչպես «Բիսմարկի սուզվել» և իր թնդությամբ չի զիջում օղուն․41 տոկոս ալկոհոլ։

Այս հաճույքի 375 մլ-ի արժեքն է 80 դոլլար։

Utopias

5 
 

 Ամերիկյան ամենաթանկարժեք գարեջուրն արժե 150 դոլլար(0.7 լ.) և արտադրում է Samuel Adams ընկերությունը։ Այն պարունակում է 27 տոկոս ալկոհոլ, որի պատճառով ամերիկյան 13 նահանգներում վաճառքն արգելված է։

Schorschbock 57

6 

 Այս գարեջի թնդությունը 57,5 տոկոս է։ Եթե գարեջուրն ավելի թունդ եփել, ապա դա կխախտի գերմանիայի 500-ամյա պատմություն ունեցող «Մաքուր գարեջի մասին օրենքը»։

Schorschbräu  ընկերությունը  արտադրել է ընդամենը 36 շիշ, և յուրաքանճչուրի համար հարկավոր է վճարել 275 դոլլար։

Jacobsen Vintage

7 

 Այս արժեքավոր գարեջուրը ստեղծել են  դանիացի գարեջրագործները։ Մեկ շշի (375 մլ.) արժեքն է 400 դոլլար։

End of History

8 

Այս թանկարժեք բելգիական գարեջուրը, որի արժեքն է 765 դոլլար,  եփվում է շոտլանդական լեռներից հավաքված եղինջի և գիհի պտուղների հավելմամբ։ Brewdog ընկերությունն այս գարեջրից արտադրել է ընդամենը 12 շիշ, որոոնցից յուրաքանչյուրը փաթեթավորել է կենդանու խրտվիլակում․ յոթ սպիտակ կզաքիսի, չորս սկյուռիկի և մեկ նապաստակի։

Pabst Blue Ribbon 1844

9 

ԱՄՆ-ում Pabst Blue Ribbon-ը ամենաէժան գարեջրերից է, իսկ ահա Չինաստանում այն համրվում է էլիտային և մեկ շիշը վաճառվում է 44 դոլլար։ Սա 44 անգամ թանկ է ամերիկյանից։  Բանը նրանում է, որ Չինացիները արտոնագիրը ձեռք են բերել հանրահայտ Pabst ֆիրմայից և փոփոխել են տեխնոլոգիան։ . «PBR 1844»-ն արտադրվում է գերմանական կարամելացված ածիկից և պահվում է վիսկիի տակառների մեջ։ Գարեջրի այս տեսակը Չինաստանի սահմաններից դուրս չի վաճառվում։

Antarctic Nail Ale

10 

 Գարեջրի այս տեսակը արտադրվել է ընդամենը 30 շիշ՝ յուրաքանչյուրը 500 մլ։ Հիմք է հանդիսացել արկտիկական սառցաբեկորի ջուրը։ Այն աճուրդով վաճառվել է 800-1815 դոլլար արժեքով, իսկ գումարն ամբողջությամբ փոխանցվել է փրկարարական աշխատանքներով զբաղվող Sea Shepherd ֆոնդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել