168.am-ը գրում է.
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում դատարանն ազատ է արձակել մի քանի կասկածյալների: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, ազատ են արձակվել Սամսունի ոստիկանության ղեկավարներ՝ Մատի Բալթայը և Ահմեդ Չեթիները, ինչպես նաև Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներ՝ Էրգյուն Յորուլմազը, Հուսեյն Յըլմազը և Գազի Գյունայը:
Դինքի գործով դատական հաջորդ նիստերը կայանալու են դեկտեմբերի 4-8-ը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/10/07/852925.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



