Այս անգամ ArmStar.am-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել մոդել, մանեքենուհի, իրավաբան Մարինա Թունյանը, ով իր լսարանին առավել հայտնի է Մարիկա անունով: Այս երիտասարդ ու վառ անհատականությունն «առողջ մարմին, առողջ հոգի» կարգախոսն է հիշեցնում, երբ նայում ենք նրա սլացիկ, գեղեցիկ ու ներդաշնակ մարմնին ու լսում նրա խելացի խոսքն ու դատողությունները: Մարիկան նպատակասլաց է, այն բացառիկ մարդկանցից է, ով առանց կողմնակի մարդու միջնորդության դեռևս փոքր տարիքից կերտել է իր ուղին ու աստիճանաբար բարձրանում է: Սա Մարիկայի աշխատասիրության ու աշխատանքը սիրելու արդյունքն է: «Ես բավականին վաղ տարիքում` 14 տարեկան հասակում, սկսել եմ աշխատել որպես մանեքենուհի, իսկ աշխատել ասելով ես ի նկատի ունեմ կատարած աշխատանքի դիմաց գումար վաստակելը:

Ամեն ինչ սկսվեց տեղական գեղեցկության մրցույթից, որին մասնակցելու ինձ տարավ մայրիկս, երբ 13 տարեկան էի: Առաջին մրցույթում ոչ մի տեղ չզբաղեցրի, բայց ինձ նկատեցին այդ տարիներին դեռ գործող Հայաստանի նորաձևության տան գործակալները և առաջարկեցին մասնակցել ցուցադրությունների: Երբ ստորագրում էի պայմանագիրս, նկատեցի, որ մասնակցության դիմաց գումար է նշված և հարցրի` արդյոք ե՞ս եմ վճարելու…, գործակալները ժպիտով նշեցին, որ իհարկե ոչ, մենք ենք ձեզ վճարելու»:

Մարիկան կարծում է, որ իր անցած ուղին թերի է, ոչ լիարժեք և որ անելու, տեսնելու ու սովորելու դեռ շատ բան ունի: «Ինձ թվում է՝ ցանկացած մասնագիտության մեջ կարևորը դեպի առաջ ձգտումն է: Չի կարելի սահմանափակվել նվաճումներով, ամեն օր պետք է ձգտել նոր բան սովորել, այլապես կյանքը հետաքրքիր չի լինի, համենայնդեպս ինձ համար»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել