Երբ որ մենք «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությամբ հանդես էինք եկել եթերը որակապես բարեփոխելու առաջարկներով, որը ենթադրում էր հանել բռնության քարոզ պարունակող սերիալները, փոխել դրանց որակն ու ասելիքը, սահմանել չափորոշիչներ ու վերահսկող մարմին, որը կոնտրոլի տակ կպահի էդ ամենը, բազմաթիվ ՀԿ-ներ, լրագրողներ և այլ տարատեսակ ապազգային դեմքեր, էդ թվում՝ և ազգագրագետ ներկայացող, մի վայնասուն էին դրել, թե բա՝ բռնությունը սահմանել հնարավոր չէ, քանի որ չես կարող ասել, օրինակ, Շեքսպիրը, որ Դեզդեմոնային խեղդում էր, դա բռնությո՞ւն է, թե՞ արվեստ։ Ու էս կարգի տխմարություններ դուրս տալով՝ ամեն կերպ դեմ էին խոսում մեր առաջարկներին նույն մարդիկ, ովքեր տարբեր առիթներով ազգայինին են կպնում։ Հիմա էդ նույն մարդիկ իրենց ճղում են էս ընտանեկան բռնության և հարակից (մի հարցնող լինի՝ էդ հարակիցը ո՞րն ա) օրենքի թեմայով, ու անգամ բռնություն եզրույթ են սահմանում, ասենք՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը (բա էդ ո՞նց «չսահմանվողը» սենց հեշտ սահմանվեց, այ սրբապիղծ անասուններ, թե՞ փողին մուննաթ... Սեփական երեխուն էլ կծախեք, ընտանիքն էլ, չէ՞... Էդ չի՞ ձեր տեսակը)։
Ընդ որում՝ օրինակ՝ հարևանդ անանուն կարող է դիմում գրել համապատասխան մարմին, ասել, որ դու սահմանափակում ես երեխայիդ տեղաշարժը, չես թողնում՝ գիշերը գնա դիսկոտեկ կամ նման մի բան... Ու դա կարող է հիմք հանդիսանալ, որ քեզ տուգանեն, իսկ հետագայում ծնողական իրավունքդ կասկածի տակ դնեն։ Ընդ որում՝ էդ անոնիմ դիմումի թեման մադմուազել Հովհաննիսյանը գնալուց առաջ հասցրեց կոռուպցիոնի անվան տակ անցկացնել, ու սա արդեն օրինական է։ Ուղղակի հարցն էն է, որ էդ կոճակ սեղմողների մեջ կան տուպոյներ էլ, սրբապիղծներ էլ, որոնք մի վիզայի համար կարող են իրենց ընտանիքն ու մորն էլ ծախել։ Ու զարմանալի չէ, որ սեփական մորը ծերանոցները գցած շանորդիները էսօր բերում են ընտանեկան բռնություն անունով էս անասունությունը փաթաթեն մեր վզին։ Եթե թուրքը սահմանին կրակում է քո վրա, հասկանում ես, որ ուզում է քեզ սպանել, ոչնչացնել քո տեսակը, ու դու պաշտպանվում ես, մարդիկ իրենց կյանքն են տալիս։ Բա էս էլ ա պատերազմ, այ հորթեր, սա էլ արժեհամակարգային տեսակային պատերազմ է, որտեղ քեզ ոչ թե ֆիզիկապես, այլ որպես տեսակ են ոչնչացնում, ու դու էնքան տխմար ես, որ չես էլ պաշտպանվում, որովհետև մի երկու կոպեկ թուլափայ են տալիս, մեկին՝ պաշտոն, մի երկուսին էլ՝ վիզայի խոստում։ Իսկ մարդիկ էն աստիճանի թմբիրի մեջ են, որ չեն պատկերացնում սրա հետևանքները։ Օրինակ՝ արդեն տևական ժամանակ է՝ տարատեսակ ՀԿ-ներ գյուղերում վիճակագրություն են հավաքում երեխաների սննդային ռացիոնի վերաբերյալ, ու էս օրենքը կարա հիմք հանդիսանա, որ գյուղական համայնքներում, ասենք, ամսվա մեջ որոշակի քանակի միս չուտող երեխաների ծնողների նկատմամբ ծնողական իրավունքը վիճարկեն։ Իսկ էդ ծնողներն էնքան միամիտ են, որ ուրախ-ուրախ լրացնում են էդ թերթիկները՝ մտածելով, որ հեսա պիտի օգնություն բերեն իրենց՝ միս ու կարագ։ Մի քանի «պատգամավոր էլ» էնքան արխային են, որ իրանք էս երկրում ամեն ինչ վերահսկում են, ու մեկը չկա, որ կարա իրանց բան ասի, էլ չեն հասկանում, որ իրենց էդ ինքնավստահությունն օգտագործելով էս օրենքը կանցկացնեն, իսկ հետո իրենց կփոխեն, ու արդեն կգա կատարող համակարգը, ու այդտեղ, ինչպես ասում են, «թագավորի տղան մատը կկծի»... Իսկ էս դեպքում... իրենց իսկ ընդունած օրենքը կմտնի իրենց իսկ ...հ... տուն... Տխմար են սրանք, անուղղելի տխմար, էն աստիճանի, որ առանց ընթերցման կարան գենդերի մասին օրենք ընդունեն, հետո հասկանան՝ ինչ կեղտի տակ մտան ու դնեն, գենդեր բառ սրբագրեն։ ՀԻմա էլ դեռ գլուխները չի մտնում, թե ինչ վտանգ կա սրա մեջ... Մեծ-մեծ փրթում են... Էս օրենքը չպիտի անցնի։ Ով էս օրենքին կողմ է, սրբապիղծ անասուն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1672059232813495?notif_id=1507285857847128¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել