Օրինակ` նրանց մանուկ ժամանակ չեն սիրել, կամ դասարանցիները նրան ծաղրել են, և նա հասուն տարիքում ինքնահաստատվելու այլ ձև չի գրել, քան հենց այնպես կրակելն ու արյուն թափելը։ Իսկ որ դա հենց ինքնահաստատվելու ձև է, ապացուցում է այն հանգամանքը, որ բոլոր, այսպես կոչված «որսորդները» սիրում են լուսանկարվել իրենց զոհի հետ։ Այսինքն` իրենց քիչ է պարզապես սպանելը, նրանց պետք է նաև դրանով պարծենալ, դա ցուցադրել, դրա մասին պատմել ճշմարիտ և սուտ պատմություններ։
Պատահական չէ, որ կա հատուկ ժանր` որսորդական պատմությունների։
Լուսանկարվել քո կամ ուրիշի կողմից սպանված կամ պարզապես սատկած արյունոտ լեշի հետ` դա նույնպես իմ կարծիքով, որոշակի պաթոլոգիայի դրսևորում է։
Այսինքն` ի՞նչ, դու հաղթե՞լ ես նրան, դու ավելի ուժե՞ղ ես, կարողացել ես դա ապացուցե՞լ։ Չգիտեմ, թե ի՞նչ է այս դեպքում նախատեսված օրենսդրությամբ, բայց ինձ թվում է`սա նույնպես կենդանի բնության նկատմամբ դաժան, ցինիկ, անմարդկային վերաբերմունքի դրսևորում է։
Սպիտակագլուխ անգղների հետ լուսանկարված գյուղապետի դեպքում այդ ամենը զուգակցվում է ազգային–ազատագրական մոտիվներով։ Ըստ նրա` այդ անգղները եկել, հասել են Հայաստան Թուրքիայի կողմից, հետևաբար միանգամայն արժանի են նման վերաբերմունքի։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել