Կարտոֆիլով պատրաստված այս բլիթները թթվասերի հետ, ճիշտ է պարզ, բայց շատ համեղ են: Կարող եք համտեսել ցերեկային ժամերին՝ մի բաժակ սառը կաթի հետ:
Անհրաժեշտ մթերքներն են՝
3 հատ կարտոֆիլ
1բաժակ ալյուր
1 ձու
աղը՝ ըստ ճաշակի
կարագ
մատուցման համար թթվասեր եւ կանաչի
Պատրաստման եղանակը.
Կարտոֆլիը լվանում եք, մաքրում, աղում եւ եփում եք, հետո ավելացնում ձուն, ալյուրը եւ մի կտոր կարագ: Ձեւավորեք՝ տալով ուտեստին նրբերշիկի տեսք, հետո կտրատեք մասերի եւ շաղախեք ալյուրի մեջ: Այդ ամենից հետո մեկ րոպե երկու կողմից տապակեք՝ նախապես տաքացրած կարագը թավայի մեջ ունենալով: Հետո մատուցեք թթվասերի եւ թարմ կանաչու հետ: Հաճելի համտեսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



