Սա մաշկի սպիտակեցման ամենալավ գաղտնիքներից մեկն է։ Այն շատ արդյունավետ է և սպիտակեցնում է մուգ մաշկը բնական բաղադրիչների շնորհիվ։ Այս միջոցը վերացնում է մաշկի կնճիռները, մուգ հետքերը և դարձնում է ձեր մաշկը առողջ։ Սկրաբը դարձնում է ձեր մաշկը գեղեցիկ, հարթ և փայլուն։

Քայլ 1  — Սկրաբ

Ձեզ անհրաժեշտ է՝

Մեղր + նարնջի հյութ + շաքարավազ + կիտրոն։

Ի՞նչ պետք է անել։

  • Ամանի մեջ լցրեք 2 գդալ մեղր։
  • Ավելացրեք 3 գդալ նարնջի հյութ։
  • Ավելացրեք 1 գդալ շաքարավազ։
  • Խառնեք ամբողջը և վերջ, ձեր սկրաբը պատրաստ է։
  • Ճզմեք կես կիտրոնը այդ սկրաբի մեջ և նուրբ շարժումներով քսեք այն ձեր մաշկին 25 րոպեի ընթացքում։

Քայլ 2 — Դիմակ

Ձեզ անհրաժեշտ է

Բրնձի ալյուր + նարնջի հյութ + ջրածնի պերօքսիդ + շի յուղ

Քայլերը

  • Ամանի մեջ լցրեք 3 գդալ բրնձի ալյուր։
  • Ավելացրեք կես գդալ 5%-անոց ջրածնի պերօքսիդ։
  • Խառնեք։
  • Ավելացրեք 4 գդալ շի յուղ. այն դարձնում է ձեր մաշկը հարթ և պահպանում է մաշկի խոնավությունը։
  • Հիմա ավելացրեք բավարար քանակությամբ նարնջի հյութ, մինչև ստանաք հարթ մածուկ։
  • Քսեք այդ դիմակից հաստ շերտ ձեր մաշկին և թողեք այն 30 րոպե։

30 րոպե հետո լվացեք մաշկը բրնձաջրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել