Համարվում է, որ մատանիներն ուժեղացնում կամ ընդգծում են անձի խառնվածքը, որի համար պատասխանատու է մատներից որևէ մեկը: Թանկարժեք զարդերը բնութագրում են հեղինակություն, վերամբարձություն: Հոգեբանները կարծում են, որ ճկույթին մատանի դնող անձնավորությունն ավելի մշակութային է, օժտված ստեղծագործական ընդունակություններով, սակայն ավելի ինքնահավան է և ունի եսակենտրոն հիմք: Ճկույթին մատանի են դնում նաև ֆան մասոնները: Ճաշակով ընտրված, նուրբ զարդերի առկայությունը բնութագրում է անձի զգացմունքայնությունը, դիմացինների հետ հարմոնիկ հարաբերություններ կառուցելու ձգտումն ու կարեկցանքը, սրտացավությունն ընկերների հանդեպ: Չափազանց շատ զարդերի առկայությունը բնութագրում է անձի ձգտումն ամեն կերպ իրեն ընդգծել հասարակության մեջ, սեփական դիրքը ցույց տալու և յուրահատկությունն ապացուցելու փորձ:
Բացահայտեք անձի խառնվածքը` նայելով, թե որ մատին է նա սիրում մատանի կրել:
Բութ մատ- Հուզական, էքսպանսիվ, մեծ էներգիայով օժտված անձնավորություններ են: Բութ մատին մատանի
դնելը նշանակում է, որ տվյալ անձը ամեն կերպ ցանկանում է առանձնանալ հասարակությունից, տարբերվել բոլորից: Այս մարդկանց ինչ-որ բանի մեջ համոզելն անիմաստ ժամանակի կորուստ է: Նրանց հիմնական նպատակը ցանկացած ձևով ինքնահաստատվելն է:
Ցուցամատ – Ցուցամատին մատանի կրող անձը համարվում է փառասեր, կարծես թե ուզում է ասել՝ նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես: Ավելի եսակենտրոն անձինք են, որոնք շատ են սիրում ճանաչում, փառք, իշխանություն, նրանք սովորաբար իրենց շրջապատում լիդերներ են համարվում:
Միջնամատ- Սովորաբար այս մատին կրում են այն անձինք, ովքեր ավելի շատ հարգում են կյանքում հոգևոր արժեքները: Նրանց հիմնական առանձնահատկություններից են խորը նվիրվածությունը, հավատարմությունը, խոհեմությունն ու ուշիմությունը: Նրանք վստահ են, որ տարբերվում են մնացածից:
Չորրորդ մատ -Այս մատին դրված զարդն ընդգծում է տվյալ անձնավորության հակվածությունը շքեղություններին: Ձգտում են մշտական հաճույքների և ժամանակի հաճելի անցկացմանը: Դրա հետ մեկտեղ համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Արտաքին աշխարհի հանդեպ ունեն անտարբեր ու ստերիոտիպ վերաբերմունք: Նրանք օպտիմիստներ են: Այն կանայք, ովքեր այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշան է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը:
Ճկույթին դրված զարդը բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, նուրբ քմահաճույքներ: Ճկույթին մշտապես առկա մատանին նշան է բնավորության փոփոխականության, ինքնասիրահարվածության: Նաև բնորոշ է հակվածությունն ազարտային խաղերի:
Վերջին տարիներին նաև գիտնականները փորձում էին ապացուցել մատին դրված զարդերի կապն անձի ֆիզիկական առողջության հետ, սակայն փաստերը շատ քիչ էին, և առաջարկված հիպոթեզները շատ բժիշկ-մասնագետների կողմից չընդունվեցին և ժխտվեցին:



