Եթե պատահականորեն համակարգչից ջնջվել է որևէ ֆայլ, ապա մի շտապեք հուսահատվել, քանի որ ցանկացած ջնջված ֆայլ հնարավոր է վերականգնել հատուկ ծրագրերի միջոցով:
Ֆայլերը գտնվում են համակարգչի կոշտ սկավառակի վրա: Օպերացիոն համակարգում, երբ մենք ջնջում ենք որևէ ֆայլ, ապա այն հայտնվում է աղբամանում (Recycle Bin): Բայց իրականում ֆայլը գտնվում է իր հին տեղում, նույնիսկ, երբ մենք ջնջված ինֆորմացիան դատարկում ենք աղբամանից, այն շարունակում է մնալ համակարգչի կոշտ սկավառակի վրա: Այդ ինֆորմացիան կմնա այնտեղ և հնարավոր կլինի վերականգնել այնքան ժամանակ, քանի դեռ կոշտ սկավառակի այդ նույն տեղում չի գրանցվել մեկ այլ ֆայլ: Իսկ դա կարող է պատահել այն ժամանակ, երբ դուք նոր ֆայլեր եք տեղափոխում համակարգչի մեջ և հավանականություն կա, որ այդ ֆայլերից մեկը կզբաղեցնի ջնջված ֆայլի տեղը:

Այսպիսով եթե ջնջվել է ձեզ համար կարևոր ֆայլ, և դուք ուզում եք այն վերականգնել, ապա դադարեցրեք համակարգչի աշխատանքը և որոնեք ջնջված ինֆորմացիան հատուկ վերականգնող ծրագրերի միջոցով: Ավելի նպատակահարմար է կոշտ սկավառակը տեղափոխել մեկ այլ համակարգչի մեջ, որպես երկրորդային սկավառակ և որոնողական աշխատանքները շարունակեք այդպես:
Մենք առաջարկում ենք այս ծրագիրը, որը շատ պարզ է օգտագործման համար և կվերականգնի պատահականորեն ջնջված անհրաժեշտ ինֆորմացիան րոպեների ընթացքում:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել