Չափից շատ խոլեստերինն արյան մեջ կամ հիպերխոլեստերինեմիան կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների և կաթվածի, անոթների պատերին շերտի կուտակման ռիսկը:
Այդպիսի կուտակումները կարող են խցանել զարկերակները՝ նվազեցնելով արյան հոսքը և դառնալով սրտի նոպայի կամ կաթվածի պատճառ:
Առաջարկում ենք տնական բաղադրատոմս արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի նվազեցման համար, որը մշակել են չինացի բժշկողները և հաջողությամբ կիրառում են:
Ուշադրություն դարձրեք, որ, բացի ճիշտ սնվելուց, որը պետք է լինի աղի և ճարպերի ցածր պարունակությամբ՝ կարևոր է նաև առողջ ապրելակերպ վարել ֆիզիկական վարժությունների միջոցով և խուսափել ծխելուց և մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց:
Բաղադրիչները՝
- 24 պճեղ սխտոր
- 2 միջին չափի կիտրոն
- 700 մլ ջուր
Պատրաստումը՝
1. Մաքրել սխտորները և կտրտել մեծ կտորներով:
2. Կիտրոնները լվանալ և թողնել ոչ մեծ քանակությամբ սոդայով ջրի մեջ մոտ 1 ժամ:
3. Կիտրոնները մանր կտրտել:
4. 700 մլ ջուր եռացնել:
5. Սխտորը և կիտրոնը լցնել եռացող ջրի մեջ:
6. Շարունակել մարմանդ կրակի վրա տաքացնել 15 րոպե, հետո վերցնել կրակի վրայից և սառեցնել, 7-8 ժամով դնել սառնարան:
8. Հեղուկը քամել:
Խորհուրդ է տրվում բուժիչ միջոցն ընդունել 50-ական մլ օրը 3 անգամ ամեն անգամ ուտելուց առաջ:
Քանի որ միջոցը կողմնակի աղդեցություններ չունի, կարող եք այն ընդունել, որքան ժամանակ ցանկանաք: