Աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին
Արդեն երկար ժամանակ ա՝ աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին առկայծումներ են լինում մամուլում։ Էսօր էլ նախարարը հայտարարել ա, որ ուսումնասիրվում են, թե աջ ղեկով մեքենաները արդյո՞ք վթարի պատճառ են դառնում, եթե այո, ապա վարորդներին ժամանակ կտրվի փոխելու ղեկը։
Ի՞նչ անել՝ պաշտոնական ստատիստկայից բացի՝ այլ ինֆո ունենալու համար։ Իհարկե, նայել միջազգային փորձը, այս դեպքում՝ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի փորձը։
Էս նույն պատմությունն այդ երկրում նույնպես եղել ա։
Ուրեմն՝ Ռուսաստանի համապատասխան մարմնի ղեկավարը (Минпромторг-ի մեքենաների բաժնի ղեկավար) հայտարարում ա, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են ձախ ղեկով մեքենաներից, ու եսիմ որտեղից թվեր ա բերում էդ մասին։
Աղմուկ բարձրանալուց հետո «Свобода Выбора» շարժման ղեկավարը ոստիկանության պաշտոնական տվյալների հիման վրա հրապարակում ա ավտովթարների վիճակագրություն։ Ու ոստիկանության պաշտոնական տվյալներն ամբողջովին հերքում են Минпромторг-ի պաշտոնյայի հայտարարությունը։
Էս ամենը տեղի ա ունեցել 2008 թվականին։ Ոստիկանության գրանցած պաշտոնական թվերով՝ ավտովթարները բացարձակապես ոչ մի կերպ կապված չեն ղեկի՝ աջ կամ ձախ կողմում գտնվելու հետ։
Ավելին՝ պարզվել ա, որ մեկ ՃՏՊ-ին բաժին ընկնող միջին վիճակագրականով այն շրջաններում, որտեղ ԱՋ ՂԵԿԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՈՂՋ ՄՆԱՑԱԾՆԵՐԻ թիվը ՃՏՊ-ից հետո ավելի շատ ա, քան այն շրջաններում, որտեղ աջ ղեկերն ավելի քիչ են։
ՌԴ վիչակագրականի տվյալներով՝ 1000 վթարված մեքենայի դեպքում աջ ղեկ մեքենաները ոչ մի կերպ չեն գերազանցում ձախ ղեկով վթարված մեքենաների թվին։
Կարծում եմ՝ արդար վիճակագրության դեպքում Հայաստանում էլ նմանատիպ պատկեր ա լինելու։
Մտեք Shamshyan.com ու նայեք՝ վթարված մեքենաների ղեկերը որ կողմից։ Ահա ձեզ ամենապարզ վիճակագրությունը։
Հիմա մնում ա ավտոներկրողները ավելի ուժեղ չգտնվեն, ու Հայաստանում ստատիստիկան փոխվի նենց, ոնց ձեռնտու ա որոշ մարդկանց։
Սա էլ աղբյուրը՝ https://news.drom.ru/12546.html։