Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել: Երգչուհին անսովոր գանգուր մազերով է: Նա նաև կիսվել է օրերս YouTube-ի կողմից նրան հանձնված հատուկ մրցանակի տպավորություններով:

«Անսպասելի անակնկալ @YouTube-ից: Երկար ճանապարհ կտրելուց փոշոտված այս արկղում թաքնված էր արծաթյա փայլուն այս մրցանակը՝ @youtube-ի նշանի տեսքով: Այն կիսում եմ յուրաքանչյուրի հետ, ով թեկուզ մի անգամ սեղմել է իմ տեսահոլովակներից մեկի play կոճակը կամ բաժանորդագրվել է իմ ալիքին: Շնորհակալ եմ, YouTube, այս տարիների իմ ազնիվ համագործակցությունը գնահատելու համար»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել