Լիլիթ Հովհաննիսյանի նոր ու անսովոր սանրվածքն ու YouTube-ից ստացած հատուկ մրցանակը (Photo, video)


04:15 , 4 հոկտեմբեր, 2017

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել: Երգչուհին անսովոր գանգուր մազերով է: Նա նաև կիսվել է օրերս YouTube-ի կողմից նրան հանձնված հատուկ մրցանակի տպավորություններով:

«Անսպասելի անակնկալ @YouTube-ից: Երկար ճանապարհ կտրելուց փոշոտված այս արկղում թաքնված էր արծաթյա փայլուն այս մրցանակը՝ @youtube-ի նշանի տեսքով: Այն կիսում եմ յուրաքանչյուրի հետ, ով թեկուզ մի անգամ սեղմել է իմ տեսահոլովակներից մեկի play կոճակը կամ բաժանորդագրվել է իմ ալիքին: Շնորհակալ եմ, YouTube, այս տարիների իմ ազնիվ համագործակցությունը գնահատելու համար»

A post shared by Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan) on